Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Զատուլինի «ֆենոմենը»

Բաքվի հայտնի լրատվամիջոցը հայտնում է, որ իր տրամադրության տակ է հայտնվել ԱՊՀ ինստիտուտի տնօրեն, ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ամանորյա շնորհավորանքի բացիկը, որ նա ուղարկում է հայ բարեկամներին: Կարեւոր չէ՝ իրակա՞ն է այդ տեքստը, թե ադրբեջանական հատուկ ծառայություններն են հերյուրել եւ տրամադրել իրենց վերահսկողությամբ գործող խմբագրին: Էական է, որ նման տեղեկատվա-քարոզչական հնարք կա եւ շրջանառվում է ԱՊՀ գագաթնաժողովից ընդամենը մեկ օր անց:

Ի՞նչ է «ասում» Զատուլինն իր հայ բարեկամներին. «Բերանս լի է դառնությամբ, բայց կյանքը շարունակվում է եւ հավատում ենք Հաղթանակին, որ գալու է»:- Իսկ Բաքվի լրատվամիջոցը հատուկ ընդգծում է, որ Ռուսաստանի նախագահն «ընդունել է Ադրբեջանի հաղթանակը, եւ մեկ անգամ բարձրացված ադրբեջանական դրոշն այլեւս երբեք չի իջեցվելու»: Խոսքն, անկասկած, Ստեփանակերտում Իլհամ Ալիեւի բարձրացրած դրոշի մասին է:

ԱՊՀ գագաթնաժողովից ի՞նչ է հասկացել Իլհամ Ալիեւը: Որ իրեն մղում են Մեծ Եվրասիա՞: Բայց Ադրբեջանը երբեք այդ տնտեսա-քաղաքակրթական միջավայրից դուրս չի եղել: Ալիեւն ինքն է բազմիցս հայտարարել, որ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում ավելի շատ դաշնակիցներ ունի, քան՝ Հայաստանը: Եւ ադրբեջանական պետականությունը կայացել է հենց այդ միջավայրում եւ քաղաքակրթական հարազատության շնորհիվ:

Այս իմաստով Ալիեւը, կարծես, խնդիրներ չպետք է ունենա: Եւ միամտություն կլինի ասել, թե նա անհատական-անձնական հարց է լուծում, երբ պետդումայի պատգամավոր Զատուլինին ներկայացնում է որպես Մոսկվայից Հայաստանում «ռեւանշիստական տրամադրություններ սերմանողի» եւ սպառնալիքներ հնչեցնում նրա հասցեին: Հրապարակման երկրորդ մեղադրանքն այն է, որ Զատուլինը ձախողված է համարել Ուկրաինայում պատերազմը, բայց, չգիտես ինչու, մնացել անպատիժ, նույնիսկ պատգամավորական մանդատից չի զրկվել:

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովն անցել է Ուկրաինայում ռուսական նոր հաջողությունների մասին տեղեկատվության ֆոնին: Դա, անկասկած, կազմակերպված էր անձամբ Պուտինի կողմից, այսպես ասած՝ խոր տպավորություն թողնելու համար: Ստեփանակերտում Իլհամ Ալիեւը դրոշ բարձրացրեց Բիշքեկում Պուտինի հետ հանդիպումից հետո: Անկասկած է, որ առանց Մոսկվայի համաձայնության նա չէր կարող ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում լիակատար ինքնիշխանություն հաստատել: Մուրհակ վճարելու ժամանակը եկե՞լ է կամ չափազանց մո՞տ է:

Զատուլինի՝ «հայ բարեկամներին ուղղված ամանորյա մաղթանքներն» առիթ չե՞ն, որպեսզի Ալիեւը Պուտինի հետ խոսակցության թեմա ունենա: Զատուլինն, ի վերջո, պետդումայի պատգամովոր է իշխող կուսակցությունից: Եւ եթե «Հաղթանակը կգա» ձեւակերպումն իրական է, ապա բացիկն ինչպե՞ս է հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տրամադրության տակ: Նաղիեւի «կոնտորան» այնքան հզոր է, որ վերահսկում է ՌԴ պետդումայի պատգամավորի անձնական նամակագրությու՞նը: Իսկ ի՞նչ է անում ՌԴ ԱԴԾ-ն, Արտաքին հետախուզության ծառայությունը, որ Ադրբեջանի հետ տեղեկատվական անվտանգության համաձայնագիր ունեն:

Սա հենց այդ պայմանավորվածությունների դրսեւորում չէ՞: «Բացիկն» ստորագրված է»՝ Կոնստանտին Զատուլին, ում մուտքը Հայաստան արգելված է: Ընդ որում, առանձնացված է, որ «իրենց հանգիստ չի տալիս իր բարեկամներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի եւ մյուսների ճակատագիրը»: ԼՂ հարցում Զատուլինը երբեք մասնավոր անձ կամ պետդումայի ,,արցախամետ,, պատգամավոր չի եղել: Նա ներկայացրել է մոսկովյան քաղաքական այն շրջանակները, որոնք մշտապես վառ են պահել Ռուսաստանից չափազանցված սպասումները:

Արցախի աղետի թերեւս ամենահիմնական պատճառն այդ ոչնչով չհիմնավորված սպասումներն էին: Հետեւանքը տեսնում ենք: Ի՞նչ է ծրագրվում Մոսկվա-Բաքու համերաշխությամբ: Զատուլինի «բացիկը» Մոսկվայի ուղե՞րձն է Ստեփանակերտին: Զատուլինի «ֆենոմենը» քառորդ դար ծառայել է ռուս-ադրբեջանական մերձեցմանը: Ալիեւը փորձում է թոթափե՞լ պարտավորությունները: Զատուլինը օգնու՞մ է նրան, թե՞ Ստեփանակերտին ինչ-որ բան ներշնչում: Ամեն դեպքում նա վտանգավոր խաղի դերակատար է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում