Դեկտեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Դավիթաշենի փոքր կամրջի տակ, բախվել են Toyota Camry և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու դուրս բերել ավտոմեքենաներից, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերի բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Բախման հետևանքով Toyota-ն անցել է բաժանարար գոտի, կոտրել ծառն ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։