Thursday, 23 07 2026
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

Աշխարհում 3,3 միլիարդ մարդ զգում է գլոբալ տաքացման հետևանքների ազդեցությունն իրենց առողջության վրա. ԱՀԿ

Աշխարհում ավելի քան երեք միլիարդ մարդ ներկայումս զգում է գլոբալ տաքացման հետևանքներն իրենց առողջության վրա, յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ մարդ մահանում է էկոլոգիայի հետ կապված հետևանքների պատճառով, որոնք կարող էին կանխվել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին դեկտեմբերի 3-ին Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովում (COP28) Առողջապահության օրվա ընթացքում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի՝ կլիմայի փոփոխության և առողջապահության հարցերով հատուկ բանագնաց Վանեսա Քերին:

«Այժմ մեր աշխարհում արդեն 3,3 միլիարդ մարդ շատ խոցելի է կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ աշխարհում յուրաքանչյուր չորրորդ մահը տեղի է ունենում կանխարգելման հնարավորություն ունեցող էկոլոգիական պատճառներով, և կլիմայի փոփոխությունն էլ ավելի է խորացնում այդ ռիսկերը: Մեկ մարդ մահանում է յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ՝ կանխարգելման հնարավորություն ունեցող էկոլոգիական պատճառներով, ինչը ավելին է, քան ամբողջ COVID-19 համավարակի ընթացքում: «Մինչ ես ավարտեմ այս նախադասությունը, ևս մեկ մարդ կմահանա, և այդ մահերի 61%-ն ուղղակիորեն կապված է հանածո վառելիքի օգտագործման հետ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ հաջորդ տասնամյակի ընթացքում աշխարհը ականատես կլինի «կանխարգելման հնարավորություն ունեցող մահացության արագացմանը և միլիոնավոր մարդկանց հիվանդացության աճին, որոնք տառապում են ոչ վարակիչ հիվանդությունների, տրանսմիսիոն հիվանդությունների, մայրական և նորածնային զարգացման ոլորտում արտակարգ իրավիճակների և հոգեկան առողջության խնդիրների կլիմայական ուժեղացման հետևանքով»:

Նա բերել Է Պակիստանի օրինակը, որը հասել էր որոշ նահանգներում մալարիայի գրեթե ամբողջական վերացմանը, սակայն 2022-ի ջրհեղեղներից հետո այդ երկրում մալարիայով հիվանդացության դեպքերի թիվը քառապատկվել է՝ հասնելով ավելի քան 1,6 միլիոնի։ Բացի այդ, Քերիի խոսքով, Մալավիում երկրի պատմության մեջ խոլերայի ամենասարսափելի բռնկումը պայմանավորված է եղել կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ուժեղ փոթորիկներով:

«Յուրաքանչյուր կլիմայական իրադարձություն իր հետևից թողնում է ավերածություններ, մահ և առողջական բարդությունների երկար պատմություն»,- ավելացրել է նա:

«Առողջության վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը ոչնչացնում է ապրուստի միջոցները և սպառնում անհատական և հավաքական անվտանգությանը։ Մենք պետք է ընդունենք, որ, հանածո վառելիքից փուլ առ փուլ հրաժարվելուց բացի, այլ ճանապարհ չկա։ Ջերմոցային գազերի հետևանքների պարզ մեղմացումն ու արտանետումների նվազեցումն այլևս ընտրություն չէ: Կլիմայի և առողջության փոխկապակցվածության հիմքում ընկած է այն ընտրությունը, թե արդյոք մենք պատրաստ ենք փոփոխել ստատուս քվոն»,- եզրափակել է Քերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում