Tuesday, 28 07 2026
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից կատարվել է գողություն

2023թ. նոյեմբերին 15-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն հուշահամալիրի տարածքից կատարվել է գողություն. պանթեոնից գողացել են 14 հատ 100 մմ տրամաչափ 4 մետր երկարությամբ խողովակներ, որոնք նախորդ օրը ապամոնտաժվել էին բարեկարգման և սպասարկման բաժնի բանվորների կողմից՝ ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն հուշահամալիրի պահեստում պահելու և հետագայում ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչություն հանձնելու նպատակով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության շրջանակներում իրականացված քննչական գործողությունների և ՀՀՊՆ ՌՈ Երևանի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկը Երևան քաղաքի 48-ամյա բնակիչ է, մյուսը՝ Արարատի մարզի 38-ամյա բնակիչ, իսկ երրորդը, ով 51 տարեկան է, բնակության վայր և հաշվառում չունի:

Կատարված դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ զինվորական պանթեոնի հետնամասի տարածքում՝ բլուրի վրա, կատարվել են խողովակների ապամոնտաժման աշխատանքներ, խողովակները կտրվել և իջեցվել են ճանապարհին մոտ, որպեսզի հետագայում տեղափոխվեն պահեստ: Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը նախապես խոստացել է իրացնել գողացված խողովակները, ինչից հետո 51-ամյա տղամարդը և Արարատի բնակիչը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են խողովակները, որից հետո 40.000 ՀՀ դրամով վաճառել են Երևան քաղաքի մեկ այլ բնակչի:

Վարույթի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, խուզարկություն է կատարվել վերջինիս բնակության վայրում, որի արդյունքում գողոնը հայտնաբերվել է: Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել են հանցագործության այլ դրվագներ ևս: Մասնավորապես՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալված Երևանի 48-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8.5 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, 0.50 գրամ և և 1.65 գրամ քաշով տարբեր փաթեթավորմամբ դեղնականաչավուն զանգվածներ, 0.34 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին»-ի նմանվող զանգված, մեկ հատ ապակե գլան՝ հարմարեցված ծխելու համար, երկու թղթե գլան, որից մեկը՝ 0.32, մյուսը՝ 0.68 գրամ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ վերջինս դեռևս չպարզված հանգամանքերում և չափերով, տարբեր ժամանակահատվածներում, տարբեր գումարների դիմաց, Արարատի մարզի վերոհիշյալ բնակչին ապօրինի իրացրել է «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նույն օրը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

Նախաքննության ընթացքում, հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի 48-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Արարատի մարզի 38-ամյա բնակչին և 51-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում