Monday, 27 07 2026
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո

Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի

Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի ազգային հավաքականը Վոլգոգրադում ընկերական խաղում 8։0 հաշվով առավելության հասավ Կուբայի նկատմամբ։ Ինչպես հոկտեմբերին տեղի ունեցած ընկերական հանդիպումներին, այս անգամ ևս Ռուսաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարելերի Կարպինի նույնիսկ ընդլայնված ցուցակում տեղ չէին գտել հայազգի ֆուտբոլիստները, որոնք նախկինում կրել են Ռուսաստանի ազգային թիմի մարզաշապիկը։ Բացակայում է նաև իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Արսեն Զախարյանը։ Վերջինիս ինչպես նաև Սանկտ Պետերբուգի «Զենիթի» հայազգի կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի բացակայությունը տարակուսանք էր առաջացրել ռուսական ԶԼՄ-ների շրջանում։ 20-ամյա Զախարյանն իսպանական ակումբի կազմում մասնակցել է 8 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Ալեքսանդր Կովալենկոն «Զենիթում» անցկացրել է 10 խաղ և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Պարզաբանելով մասնավորապես Զախարյանին չհրավիրելու որոշումը Կարպինն ասել էր, որ հետևում է հայազգի ֆուտբոլիստին և արդյունավետ խաղ ցուցադրելու պարագայում նա կրկին կլինի ազգային թիմում։ Սեպտեմբերին տեղի ունեցած Եգիպտոսի երիտասարդական և Կատարի դեմ խաղերին Կարպինը հրավիրել էր Ալեքսանդր Կովալենկոյին և հայազգի մեկ այլ ֆուտբոլիստ Ստեփան Օգանեսյանին՝ «Օրենբուրգից»։ Ի դեպ, Եգիպտոսի Մ-23 հավաքականի դեմ խաղում Օգանեսյանը առաջին անգամ կրելով Ռուսաստանի ազգային թիմի մարզաշապիկը՝ դարձել էր գոլի հեղինակ՝ փրկելով իր հավաքականին պարտությունից։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքական էր հրավիրվել նաև «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Վերջինս սակայն մերժել էր այն հայտարարելով, որ որոշում է կայացրել խաղալու Հայաստանի ազգային թիմում։ Սևիկյանի քայլը լայն արձագանք էր ստացել ռուսական մամուլում։ «Այդ պահին ես չէի գիտակցում Ռուսաստանի հավաքականում խփած գոլիս կարևորությունը։ Ես երջանիկ եմ»,- Եգիպտոսի դեմ խաղից հետո ասել էր Օգանեսյանը։ Հավաքականի ճամբարից վերադառնալով «Օրենբուրգ» 22-ամյա կիսապաշտպանը կորցրել է տեղը թիմի հիմնական կազմում։ Մասնավորապես, վերջին 8 հանդիպումնեում Օգանեսյանը միայն 3 անգամ է փոխարինման դուրս եկել և ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացրել մոտ 90 րոպե։ Օգանեսյանը չէր հրավիրվել նաև Ռուսաստանի ազգային թիմ մասնակցելու հոկտեմբերի 12-ին և 16 կայացած Կամերունի և Քենիայի հետ ընկերական հանդիպումներին։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների Եգիպտոսի հետ երկրորդ հանդիպումից հետո Օգանեսյանի մոտ առողջական խնդիրներ են ծագել։

Սեպտեմբերի 30-ին սակայն նա ապաքինված է եղել և մասնակցել է «Զեինթի» դեմ խաղին, ինչպես նաև հոկտեմբերի 4-ին կայացած «Սոչիի» դեմ մրցավեճին։ Այսինքն, Օգանեսյանը պատրաստ է եղել կրկին միանալու Ռուսաստանի հավաքականին․ բայց․․․։ Ինչևէ, երկրորդ խաղում ազգույթամբ հայերի Ռուսաստանի հավաքականից դուրս մնալը կարծում ենք մտորումների տեղիք պետք է տա առաջին հերթին հենց այն ֆուտբոլիստների մոտ, որոնք ժամանակին մեծ խանդավառությամբ էին ընդունում այս երկրի հավաքականում խաղալու հրավերը։ Հայերի փոխարեն Ռուսաստանի ազգային թիմում հայտնվել է ֆուտբոլիստ, որը ներկայացնում է Ադրբեջանի լիգան։ Մասնավորապես, Կարպինի ընդլայնված կազմում տեղ էին գտել երեք լեգեոներներ, որոնց թվում էր Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղի» դարպասապահ Անդրեյ Լունևը։ Վերջինս ի դեպ 31 տարեկան է և վերջին անգամ Ռուսաստանի ազգային թիմի մարզաշապիկը կրել է 2018 թվականին։

ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից զրկվելուց հետո Ռուսաստանի ազգային թիմը անց է կացրել 10 ընկերական հանդիպում։ Մասնավորապես ռուսները մրցել են Ղրղզստանի, Իրաքի, Կամերունի, Տաջիկստանի, Ուզբեստանի, Իրանի, Կատարի, Քենիայի, և երկու անգամ անգամ Եգիպտոսի օլիմպիական հավաքականի հետ։ Եվրոպական բոլոր հավաքականները ուղղակի բոյկոտում են Ուկրաինայի նկատմամբ ռազմական ագրեսիա ցուցաբերած երկրի ֆուտբոլի ընտրանուն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում