Thursday, 23 07 2026
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից

ՄԻՊ-ը ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանում ցուցադրված «Ես կին եմ» բեմադրությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանում «Երիտասարդներն ընդդեմ բռնության․ պայքարի 16-օրյակ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած «Ես կին եմ» բեմադրությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով ներկաներին՝ Պաշտպանն ընդգծել է հանդուրժող և համերաշխ միջավայր ունենալու կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ ունենալու և բռնության կանխարգելման տեսանկյունից:

«Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց հանդուրժող և համերաշխ միջավայրի։ Իսկ հանդուրժող և համերաշխ միջավայրը պարզապես հռչակագրային գաղափար չէ, դրա առկայությունը կամ բացակայությունը մեզանից յուրաքանչյուրն ամեն օր իր վրա է զգում։ Ցավով եմ արձանագրում, որ այսօր բացակայում է այն միջավայրը, որը կնպաստեր թե պատշաճ հասարակական հարաբերությունների, թե նաև մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի առկայությանը։

Պատճառները տարբեր են՝ մենք հանդուրժող չենք մեկս մյուսի նկատմամբ, այնքան էլ զգայուն չենք դիմացինի առանձնահատկությունների նկատմամբ: Այս ամենը հանգեցնում է խտրական միջավայրի ձևավորման, ինչը բավականին վտանգավոր է: Արդյունքում, անհանդուրժողականությունն ի վերջո ծնում է բռնություն՝ կլինի ֆիզիկական, թե հոգեբանական ճնշման տեսքով»,-նշել է Անահիտ Մանասյանը:

Այս համատեքստում Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հանդուրժող միջավայր պետք է ձևավորել համատեղ ուժերով. միայն այդ դեպքում է հնարավոր ունենալ բռնությունից զերծ հասարակություն:

Պաշտպանը նաև անդրադարձել է Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրներին և ընդգծել, որ խնդիրները հասցեագրում է տարբեր կառուցակարգերի միջոցով, այդ թվում` բողոքների քննարկման և օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու, կրթական համակարգի դերակատարների հետ երկխոսություն վարելու միջոցով:

«Ես կին եմ» բեմադրությունը հիմնված է իրական դեպքերի վրա, ներկայացնում է ընտանեկան բռնության մի քանի պատմություն, երբ կանայք կանգնել են դատարանի առջև որպես մեղադրյալ, մինչդեռ պետք է լինեին տուժողի դերում:

Ներկայացմանը հաջորդել է քննարկում, որի շրջանակներում Անահիտ Մանասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը և հոգեբան Խաչատուր Գասպարյանը կիսվել են բեմադրության խորհրդի վերաբերյալ իրենց կարծիքով և պատասխանել հանդիսատեսների հարցերին: Որպես մոդերատոր հանդես է եկել «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Երիտասարդներն ընդդեմ բռնության․ պայքարի 16-օրյակ» ծրագիրն իրականացնում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում