Եմենում կառավարական ուժերը սպանել են 12 գրոհայինների, ովքեր, ամենայն հավանականությամբ, «Ալ-Կաիդայի» անդամներ էին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Երկրի հարավային Զինջիբար նահանգում իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ: Նախորդ շաբաթ Եմենի կառավարական զորքերը կարողացել էին ահաբեկիչներից ազատագրել Զինջիբար քաղաքը, որը ևս 2 քաղաքների հետ միասին գրավվել էր «Ալ-Կաիդայի» գրոհայինների կողմից, երբ Եմենում նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի դեմ ամիսներ շարունակ բողոքի ցույցեր էին ընթանում, ինչի հետևանքով երկրում քաղաքական խորը ճգնաժամ էր ստեղծվել:
Սալեհը Եմենում իշխանության գլուխ է կանգնած 1978 թվականից:








































