Thursday, 23 07 2026
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Փաշինյանի լավ եւ վատ լուրերը բացառում են միմյանց

Ելույթ ունենալով Երեւանում անցկացված ԵԱՀԿ խորհրդարրաննական վեհաժողովի մասնակիցների առաջ, Հայաստանի վարրչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ռեգիոնալ խաղաղության խնդրին եւ ասել, որ այդ առումով կա երկու լուր՝ լավ եւ վատ: Լավն ըստ նրա այն է, որ Բրյուսելի ձեւաչափի ներքո համաձայնեցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները: Իսկ վատն ըստ Փաշինյանի այն է, որ Ադրբեջանը ընդհուպ պաշտոնական խոսույթի մակարդակով, նաեւ կրթական հաստատություններում՝ համալսարաններում, դպրոցներում Հայաստանի առնչությամբ կիրառում են «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը, ինչը հուշում է նոր պատերազմի մտադրության եւ նախապատրաստության մասին:

Հարց է առաջանում, թե արդյո՞ք կարող են համադրվել այդ լավ եւ վատ լուրերը: Լավ լուրը բացառում է վատը, կամ վատը՝ բացառում է լավը: Դրանց «համատեղ» գոյության ռեժիմը ըստ էության հնարավոր չէ, հետեւաբար կարեւորագույն հարցն այն է, թե որն է գերակայելու մյուսի նկատմամբ,, կամ ավելի շուտ՝ որն է գերակայում, ներկա ժամանակում, այլ ոչ թե ապառնի: Ներկայումս ժամանակը ընթանում է շատ արագ եւ ամեն ինչ փոխվում է օրերի ու ժամերի ընթացքում, հետեւաբար այսօր գերակայող ռեժիմը վաղը կարող է փոխվել, սակայն շատ կարեւոր է արձանագրել, թե ո՞ր լուրի ռեժիմում է այսօր գործընթացը եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումը: Հայաստանը հավաստիացնում է խաղաղության օրակարգին իր հավատարմությունը, եւ հասկանալի է, թե նվազագույնն ինչ մտայնություն է այդ հավաստիացման հիմքում. Հայաստանը ձգտում է առավելագույնն անել որեւէ սադրանքի «լեգիտիմ» առիթ չտալու համար:

Բայց, այստեղ կա բավականին նուրբ մի հանգամանք: Կա մի մթնոլորտի ձեւավորման ռիսկ, որում խաղաղության համար «պատասխանատվությունը» կամ հանձնառությունը պարզապես կմնա հայկական կողմի վրա, հայկական կողմը՝ Հայաստանը կսկսի ընկալվել որպես խաղաղության «հաշիվը փակող», եւ դա այն դեպքում, երբ Հայաստանը ըստ էության գրեթե զրոյական, կամ շատ փոքր մասնակցություն ունի այդ «հաշիվը» կազմելու հարցում: Սա անշուշտ բոլորովին չի նշանակում խաղաղության օրաակարգի մասին հռետորաբանությունից անցում մարտաշունչ խոսույթի: Ավելին, առանցքային է թերեւս հենց ծայրահեղությունների մեջ հայտնվելուց խոսափելը, որովհետեւ հազիվ թե որեւէ ծայրահեղություն՝ լինի պատերազմի, թե խաղաղության, լինի անվտանգության ռիսկերի կառավարման հուսալի գործիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում