Thursday, 23 07 2026
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց

Դա արդեն խիստ մտահոգիչ է, եթե ավելին չասվի

Ըստ երեւույթին, Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղի ապագան» անվանումով քննարկումներին չի արձագանքի կամ պաուզա կպահի մինչեւ Մոսկվայից եւ Անակարայից բաց կամ խորհրդապահական հրահանգներ չստանա: Որպես կանոն՝ Բաքվի մամուլը պաշտոնական գնահատականներից առաջ չի ընկնում, երբ հարցը չափազանց դելիկատ է: Կոնգրեսի քննարկումներից ժամեր անց գերազանցապես ալիեւյան վարչակազմի տեսակետներն արտահայտող հայտնի լրատվամիջոցը հոդված է հրապարակել, որից առաջին տպավորությունն այն է, որ գրվել է նախապես:

Հրապարակումը տոնայնությամբ մեղմ է, բովանդակությամբ՝ նենգամիտ: Ի մասնավորի, այնտեղ կա հավաստիացում, որ սեպտեմբերի 19-ի ահաբեկչությունը եւ իրականացրած էթնիկ զտումը Բայդենի վարչակազմի համար անակնկալ չէր կարող լինել, քանի որ Իլհամ Ալիեւը դիվանագիտական խողովակներով տեղյակ էր պահել, որ այլընտրանք չունի, եթե ԱՄՆ-ը չի օգտագործում Հայաստանի նկատմամբ իր ազդեցությունը եւ նրան չի մղում խաղաղ ճանապարհով դադարեցնել «Ղարաբաղի անջատողականներին աջակցությունը» եւ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության, ինքնիշխանության դեմ հավակնությունները» :

Փաստացի այս «բացահայտումը» հասցեագրված է առաջին հերթին հայ հանրությանը: Հաշվարկն արված է այնպես, որ Հայաստանում ալիեւյան այդ թեզը Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության նկատմամբ անվստահություն է սերմանելու, ինչպես նաեւ՝ Միացյալ Նահանգներից հիասթափություն: Քարոզչական երկրորդ թեզը վերաբերում է Լեռնային Ղարաբաղ անվանմանը: Ըստ այդմ, եթե Իլհամ Ալիեւը կարգադրություն է ստորագրել եւ նախկին ԼՂԻՄ-ի տարածքն անվանել «Ղարաբաղի տնտեսական շրջանի մաս» եւ տարածաշրջանային երկրները, այսինքն՝ Թուրքիան եւ Ռուսաստանը, դա ընդունել են, ապա ԱՄՆ Կոնգրեսի քննարկումներում գործածված տերմինաբանությունը «չի նպաստում հայ-ադրբեջանական բանակցությունների առաջընթացին» եւ սպասարկում է Հայաստանի արտաքին քաղաքական շահերը:

Բաքվի հիմնական ասելիքը, սակայն, ամփոփված է ոչ այնքան հնչուն, բայց շատ ենթատեքստային ձեւակերպմամբ, ըստ որի՝ ԱՄՆ կողմից ռազմական աջակցության դադարեցումը կամ սառեցումն Ադրբեջանի համար խնդիրներ չի ստեղծի, մանավանդ որ «այն մի քանի միլիոն (իրականում՝ հարյուրավոր միլիոնների հասնող) դոլարը, որ տարեկան հատկացվել է, հիմնականում ծառայել է ոչ թե Ադրբեջանի անվտանգության ամրապնդմանը, այլ իրանական գործոնի հետ դիմակայության մեջ հենց իր՝ ԱՄՆ-ի շահերին»:

Կարելի՞ է եզրակացնել, որ ԱՄՆ-ին ցուցաբերած այդ աջակցությունը փոխհատուցվել է Իսրայելի հետ Ադրբեջանի ռազմավարական համագործակցությամբ եւ Բաքվին ավելի շատ ոչ թե Լեռնային Ղարաբաղ ձեւակերպումն է անհանգստացնում, այլ իրողությունը, որ կարող է դուրս մնալ ԱՄՆ-Իսրայել խորքային պայմանավորվածություններից: Ամենեւին էլ պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնացել է Իսրայելին եւ հիշեցրել քառասունչորսօրյա պատերազմը: Ադրբեջանցի մեկնաբանը հարցադրում է արել՝ իսկ ու՞մ միջոցով է ԱՄՆ-ը սպասարկելու Հարավային Կովկասում իր շահերը: Նրա հայացքով՝ բոլորի համար պետք է պարզ լինի, որ առանց Ադրբեջանի համաձայնության եւ գործուն մասնակցության մեր փոքր տարածաշրջանում աշխարհաքաղաքական նշանակության ծրագրեր անհնար է իրականացնել:

Մի դեպքում դա արդեն իրողություն է, բայց՝ հակառակ իմաստով. առանց Ռուսաստանի աջակցության Ալիեւին չէր հաջողվի ռազմական բիրտ ուժի կիրառմամբ կլանել Արցախը: Բաքուն, կարծես, գործարք է առաջարկում՝ Իրանի հետ աշխարհաքաղաքական դիմակայության Վաշինգտոնի ծրագրերում մնալ լոյալ կամ վերստին աջակից լինել, եթե Միացյալ Նահանգները Արցախի վերջնական կլանումը ճանաչի որպես կատարված-ավարտված փաստ եւ՝ իրավա-քաղաքական առումով լիովին լեգիտիմ: Հակառակ պարագայում Իլհամ Ալիեւը ենթատեքստով ակնարկում է նոր էսկալացիայի բարձր հավանականության մասին:

Ի վերջո, ադրբեջանական քարոզչամիջոցը Վաշինգտոնին հիշեցնում է, որ Արցախի «անջատողական ռեժիմը կայացրել է ինքնալուծարման որոշում»՝ ակնհայտորեն ակնարկելով, որ եթե Ստեփանակերտը «իրականության հետ հաշտվել է» եւ ոչինչ չի ձեռնարկում, ապա ո՞րն է խնդիրն օրակարգում պահելու իմաստը: Իսկ որ Արցախի դեռեւս գործող իշխանություններից եվրոպական հարթակներում եւ ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներին արձագանք չկա, դա արդեն խիստ մտահոգիչ է: Եթե ավելին չասվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում