Thursday, 23 07 2026
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

Դժվար է իմանալ զբանս առերեւույթաց

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եւ խնդրել, որ սոցիալական ցանցերում Արցախի պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումները ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ եւ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով քննության առնի: Արցախի նախագահը նաեւ քաղաքացիներին հորդորել է իրենց ունեցած տեղեկությունները կամ փաստերը ներկայացնել ՀՀ իրավապահ մարմիններին:

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի մինչեւ տարեվերջ Արցախի գլխավոր դատախազը, ՆԳՆ նախարարը, Քննչական կոմիտեի նախագահը շարունակում են պաշտոնավարել: Արցախի պաշտոնյաների կողմից առերեւույթ հանցագործություններ կատարած լինելու մասին սոցցանցային գրառումների արել եւ անում են բռնատեղահանված անձինք: Օրինակ, Արցախի նախագահին առընթեր Հակաճգնաժամային կոմիտեի նախկին նախագահ Տիգրան Պետրոսյանը հրապարակել է Ներդրումային հիմնադրամի երեսուն խոշոր շահառուների ցուցակ: Պնդումներ կան, որ ստացված միլիարդավոր դրամի վարկերը եւ փոխառությունները, ինչպես ժողովուրդն է ասում, ջրվել են:

Շատ կարեւոր է պարզել, թե Արցախի պաշտոնյաներից, գործարարներից ովքեր են այսօր ՀՀ տարածքում, ովքեր են հեռացել, որտեղ են գտնվում: Սամվել Շահրամանյանը, կարծում ենք, պետք է դիմի պատկան մարմիններին, որպեսզի որոշակի ժամանակահատվածում Հայաստանից այդ մարդկանց ելքը արգելվի: Դա պետք է հրապարակային արվի: Որովհետեւ իրավիճակը շատ դելիկատ է. ՀՀ գլխավոր դատախազությունը, նկատի ունենալով Հայաստանում գտնվող արցախցիների կարգավիճակը, սեփական նախաձեռնությամբ չի կարող սահմանափակել նախկին պաշտոնյաների ազատ տեղաշարժի իրավունքը: Այլ բան, եթե դա պահանջի Արցախի դեռեւս գործող նախագահը:

Ի վերջո, առկա է նաեւ քաղաքական բաղադրիչ: Մամուլում տեղեկություններ եղան, որ Սամվել Շահրամանյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի ընդդիմության կամ նրա մի թեւի ներկայացուցիչների հետ: Հայաստանում ավանդույթ է. որեւէ նախկին պաշտոնյանի ֆինանսա-տնտեսական գործունեության հետ կապված իրավապահների ցանկացած քայլ որակվում է «իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում»:

Սամվել Շահրամանյանի շահագրգռվածությանը ոչ ոք չի կասկածում, ոչ էլ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նրա դիմումը գնահատում է ներքաղաքական իրավիճակ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն: Այդուհանդերձ, նա կարծում ենք, պետք է առաջին քայլով հանձնարարեր Արցախի գլխավոր դատախազին, ՆԳՆ նախարարին, Քննչական կոմիտեի նախագահին՝ ուսումնասիրել սոցցանցային գրառումներում ԱՀ քաղաքացիների կողմից «հանցագործության մասին հաղորումները» եւ նյութեր նախապատրաստել եւ համաձայնեցված կարգով փոխանցել ՀՀ իրավապահներին՝ ըստ այդմ վարույթ սկսելու կամ իրավական այլ որոշում ընդունելու համար:

Հակառակ դեպքում տպավորություն է, որ Արցախի նախագահն ընդամենը բռնատեղահանված արցախցիների բողոքը հասցեագրում է ՀՀ գլխավոր դատախազին: Եթե ոչինչ չձեռնարկվի, իսկ հավանականությունը մեծ է՝ հաշվի առնելով իրավական նրբությունները, ապա Արցախի վերջին իշխանությունը կունենա «ալիբի»: Բռնատեղահանված տասնյակ հարյուր հազար մարդու կասկածները կընկնեն Աննա Վարդապետյանի, ի դեմս նրա՝ Հայաստանի կառավարության, իշխող քաղաքական ուժի վրա:

Դժվար է իմանալ զբանս առերեւույթաց…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում