Friday, 24 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Ավարտին են մոտենում Գավառի եւ Նորատուսի փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 արդեն ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները, որոնք մեկնարկել էին այս տարվա մարտ ամսվա երկրորդ կեսից։

Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի քաղաքի եւ Նորատուս գյուղի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 295 միլիոն 900 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված էր ասֆալտապատմամբ հիմնանորոգել Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացի եւ Կաբելագործների փողոցները, Դաշտոյան նրբանցքը, Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորչի փողոցը եւ Պանթեոնի ներսի ճանապարհը։ Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ճարտարագետ Բաղդասար Նազեյանի տեղեկացմամբ՝ Գրիգոր Նարեկացի փողոցն ասֆալտապատվել է 480 գծամետր երկարությամբ եւ 3872 քառակուսի մետր մակերեսով։ 1700,6 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում է իրականացվել նաեւ մուտքերում եւ ուղիներում, բազալտե սալիկներով կառուցվում է 2528,2 քառակուսի մետր մակերեսով մայթեր, 1106 գծամետր երկարությամբ տեղադրվել են բազալտե եզրաքարեր։ Կառուցվել է նաեւ 474 մետր երկարության հեղեղատար-կոյուղի։

Դաշտոյան նրբանցքը ասֆալտապատվել է 421 մետր երկարությամբ, 3444 քառակուսի մետր մակերեսով։ Եվս 446, 35 քառակուսի մետր կազմել են ասֆալտապատ մուտքերը եւ ուղիները, կատարվել է 45 խորանարդ մետր ծավալով գաբիոնային շարվածք։

Կաբելագործների փողոցում ասֆալտապատվել է 388 գծամետր երկարության եւ 2461 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ, 330 քառակուսի մետր մակերեսով մայթ, ճանապարհի երկայնքով մեկ տեղադրվել են բազալտե եզրաքարեր եւ ջրահեռացման երկաթբետոնյա վաքեր։

Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցն ասֆալտապատվել է 380 գծամետր երկարությամբ եւ 4062 քառակուսի մետր մակերեսով։ Եվս 455,81 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում կատարվել է մուտքերում եւ ուղիներում, 251 քառակուսի մետր՝ մայթերում։ Տեղադրվել են 335 գծամետր երկարության բազալտե եզրաքարեր։

Նորատուսի Պանթեոնում ասֆալտապատվել է 119 գծամետր երկարության եւ 1127 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ։ 478 գծամետր երկարությամբ տեղադրվել են բազալտե եզրաքարեր։

«2023 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտված են բոլոր տեղամասերում, բացառությամբ Գրիգոր Նարեկացի փողոցի, որտեղ այժմ ընթանում են մայթերի սալիկապատման աշխատանքներ, որոնք կավարտվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում, որով եւ ավարտված կլինի ամբողջ ծրագիրը»,-նշեց Բաղդասար Նազեյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում