Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Պատերազմ՝ Կովկասի համար «երկրորդ ճակատի» ռիսկով, թե՞ ճակատը որոշակիորեն «հեռացնող»

ԱՄՆ խոշորագույն՝ Ջերալդ Ֆորդ ավիակիրը առաջիկա օրերին կժամանի Իսրայել, որին կուղեկցի հարվածային նավախումբ: Պենտագոնի ղեկավար Օսթինը հայտարարել է, որ ԱՄն այդ քայլերը միտված են ԱՄՆ քաղաքացիների պաշտպանությունն ապահովելուն: Միաժամանակ հասկանալի է սակայն, որ այդ բավականին ուժեղ հարվածային խումբը ենթադրում է շատ ավելի ընդգրկուն ռազմա-քաղաքական տողատակ այն իրավիճակում, որ ստեղծվել է փաստացի մերձավորարևելյան նոր պատերազմի իրավիճակում, այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ խմբավորումը ուժգին հարված հասցրեց Իսրայելին: Արդեն ռազմական գործողություններին փաստացի միացել է նաև լիբանանյան ՀԶԲՈԼԱՀ խմբավորումը: Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ գործ կունենան տեւական պատերազմի հետ: Իսրայելը հայտարարել է պատերազմի մասին, գործի դնելով այդ առնչությամբ օրենսդրությունը:

ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել է, որ Իսրայելին կցուցաբերեն հարկ եղած աջակցությունը: Իրանը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին իր աջակցության մասին, թեև անմիջական ներգրավվածության մասին դեռ խոսք չկա: Անկասկած է, որ շատ կարևոր է լինելու, թե ինչ դիրքավորում կունենա Սաուդյան Արաբիան, որը ռեգիոնի ազդեցիկ խաղացողներից է, և որը միաժամանակ չինական միջնորդությամբ կարգավորելով հարաբերությունը Իրանի հետ, ամերիկյան միջնորդությամբ քննարկում է Իսրայելի հետ հարաբերության կարգավորման հնարավորությունը: Ավելին, կա տեսակետ, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման «սկզբնավորման» և իրագործման շարժառիթներից մեկը նաև Սաուդյան Արաբիային «կողմնորոշվելու» և ընտրություն կատարելու «մասին» է՝ Իրա՞ն, թե՞ Իսրայել թեկուզ հարաբերական, պայմանական «դիլեմայով»: Անկասկած է անշուշտ, որ նման մասշտաբի՝ վերջին հինգ տասնամյակի ընթացքում ննախադեպ ծավալի ռազմական գործողությունն ու արդեն բնորոշվող պատերազմը չէր կարող ունենալ մեկ շարժառիթ և պայմանավորված լինել մեկ խնդրով: Եվ այս համատեքստում կասկածից վեր է դերակատարների, շահառուների, հնարավոր է նաեւ «խթանների» ավելի լայն շրջանակ:

Ի դեպ հատկանշական կարող ենք դիտարկել այն, որ ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի լույս 7-ի գրոհին նախորդել էր հոկտեմբերի 6-ին տեղի ունեցալ Բլինքեն-Ֆիդան հեռախոսազրույցը, հատկապես եթե հաշվի առնենք եւ այն,որ ներկայումս Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը ընդամենը ամիսներ առաջ է թողել Թուրքիայի հետախուզության ղեկավարի պաշտոնը: Իսկ ՀԱՄԱՍ-ի հարձակման հարցում շատ է խոսվում իսրայելական հետախուզության՝ բավականին մեծ համբավ վայելող Մոսադի ձախողման մասին, որը կարծես թե տեղյակ չի եղել նախապատրաստվող հուժկու հարվածի մասին: Այս ամենի ֆոնին իհարկե շատ կարեւոր են դառնում հարցերը, կապված Կովկասի հետ,հաշվի առնելով այն, որ մեր ռեգիոնը օրգանական կապակցվածություն ունի. մերձավորարեւելյան անվտանգության համակարգի հետ, հետեւաբար այստեղ կարող են սրվել մարտահրավերները՝ սկսած բեկորներից, մինչեւ այսպես ասած «երկրորդ ճակատի» հնարավոր էֆեկտ, այս պարագայում Իրանի դեմ, եթե դիտարկվի Իրանի էական ներգրավվածություն: Իհարկե մյուս կողմից հնարավոր է դիտարկել այն, որ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցողը կարող է առժամանակ հեռացնել բռնկման ռիսկերը Կովկասից: Այստեղ հարաբերակցությունը հասկանալու համար կարևոր է լինել մի շարք էական մանրամասների առնչությամբ բավականին իրազեկ: Բոլոր դեպքերում, Հայաստանից պահանջվում է լինել աչալուրջ,բայց դա էլ իր հերթին այն բանի համար, որ արվեն հարկ եղած դիվանագիտական-քաղաքական քայլերը, որոնք կարող են ստեղծված իրավիճակում ունենալ ընդհուպ օպերատիվ ամնհրաժեշտություն՝ հնարավոր ռազմական քայլերի անհրաժեշտության խնդիրները չեզոքացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում