Իրանը մտահոգված է, որ «ուկրաինական ճակատը» կարող է տեղափոխվել Հայաստան։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին։
Ըստ Հոսեյնիի՝ որքան հզոր Հայաստան, այնքան լավ Իրանի համար. «Հայաստանի հզորացումը դրական է հենց Իրանի անվտանգության համար։ Ադրբեջանը չի համաձայնվելու իրանական դիտորդական առաքելության ներկայությանը։ Իրանական դիտորդական առաքելության տեղակայումը բխում է Հայաստանի ու Իրանի շահերից»։