Saturday, 25 07 2026
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Պետրակովի ցուցակը․ Ովքեր չկան Հայաստանի հավաքականում

Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան և ընկերական Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախօրեին հրապարակեց հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ: Հոկտեմբերի 14-ին մեր հավաքականւ կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հադիպում կանցկացնեն: Սեպտեմբերին տեղի ունեցած Թուրքիայի և Խորվաթիայի դեմ հանդիպումների համեմատ Ալեքսանդր Պետրակովի ցուցակում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ։ Առաջին անգամ ազգային թիմ է հրավիրվել «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Սևիկյանը մերժել էր հրավերը Ռուսաստանի ազգային հավաքականից։ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Սևիկյանին հրավիրել էր ուսումնամարզական հավաքին, որի ընթացքում կայացել էին նաև ընկերական հանդիպում Եգիպտոսի և Կատարի հետ։ Հրավերը ստանալուց հետո Սևիկյանը հանդես էր եկել հայտարարությամբ․ «Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, իմ անունը եղել է Ռուսաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին հրավիրված 49 խաղացողների ցուցակում։ Ես շատ գոհ եմ, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ուշադրություն դարձրեց և գնահատեց իմ աշխատանքն ու արդյունքները, Ռուսաստանը ինձ շատ բան է տվել իմ պրոֆեսիոնալիզմի և կարիերայի առումով։ Սակայն այս պահին պետք է տեղեկացնեմ, որ չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին վստահության համար։ Հուսով եմ, որ երկրպագուները ըմբռնումով կվերաբերվեն իմ ընտրությանը և անկախ որոշմանը»։ Սևիկյանի Ռուսաստանի հավաքականին մերժելը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Ռուսական կողմը փորձում էր խոչընդոտել Սևիկյանի ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու հետ կապված փաստաթղթային գործընթացը, բայց․․․։ Ոուսների քայլերը ոչ այլ ինչ էին, քան չուզողություն և հուսահատ գործողություններ։ Արձանագրենք թերևս, որ Սևիկյանի որոշումը պետք է օրինակ ծառայի հայազգի մյուս ֆուտբոլիստների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են կրել Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը։ Նշենք, որ 22-ամյա հայ կիսապաշտպանը դարձել է մեկնարկած մրցաշրջանի հայտնություններից մեկը։ Անցկացրած 10 հանդիպումներում նա արդեն 4 գնդակ է խփել և հանդիսանում է իր թիմի լավագույն ռմբարկուն։

Ինչևէ, այս անգամ Պետրակովը ազգային թիմ չի հրավիրել գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանին։ Վերջինիս այդպես էլ չհաջողվեց օգտակար լինել մեր երկրի գլխավոր թիմի համար։ Ուկրաինացի մասնագետը Ադամյանին հնարավորություն տվեց Թուրքիայի դեմ արտագնա խաղում, սակայն սպասելիքները կրկին չարադարցան։ Ադամյանին չհրավիրելու որոշումը պետք է համարել միանգամայն հիմնավոր։ Այս անգամ ևս Պետրակովը չի հրավիրել «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանին։ Վերջինս տեղ չէր գտել նաև սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպումների հայտացուցակում։ Հրավիրվածների շարքում չէ նաև Սոֆիայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը։ Այս խաղացողների չհավիրվելու փաստը, որոշակի տարակուսանք է առաջացրել երկրպագուների շրջանում, բայց․․․։

Ընդունենք, որ հատկապես կիսապաշտպանության օղակում Պետրակովը ունի ընտրության հնարավորություն։ Ըստ երույթի Բայրամյանն ու Շաղոյանը դեռևս տեղ չեն գտնում Պետրակովի խաղային փիլիսոփայության մեջ։ Այս պահին Հայաստանի հավաքականի կազմը կարելի է օպտիմալ համարել, որակազրկումներ և վնասվածք ստացած ֆուտբոլիստներ չկան։ Ստորև ներկայացնում ենք հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան – «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդգար Սևիկյան – «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան – «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում