«Մոսկվան որոշակի շփումներ է հաստատել Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց դա այն չէ, ինչի մասին գրում էր Politico-ն»․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ այնպես, ինչպես նկարագրում են։ Շատ անճշտություններ, սխալներ կան այս նյութում։ Ղարաբաղի հարցով որոշակի շփումներ եղել են, բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնց մասին այնտեղ գրված է», – ասել Է Պեսկովը։







































