Tuesday, 05 12 2023
ՔՊ-ական պատգամավորներն արդեն ստացել են SMS. ինչ է սպասվում «ՀայաՔվե»-ի նախագծին. «Ժողովուրդ»
Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառեն արցախցի երեխաները. «Փաստ»
Մի երերացող ռեֆորմի պերճանքն ու թշվառությունը
Ինչ է կատարվել Հայկուհի Հարությունյանի և ՔՊ-ականների հանդիպման ժամանակ. մանրամասներ փակ նիստից. «Ժողովուրդ»
07:30
Ջեյմս Օ՛Բրայանը մոտ կայցելի Բաքու
Հանրապետության մի շարք տարածքներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը
Տանիքից գողացել են տոնածառը. փնտրվում են կոտայքցի 3 գողերն ու տոնածառը
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 5-ի համար
Բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը․ կա 4 տուժած
Աբովյանում հայտնաբերվել է իրանցի 35-ամյա տղամարդու դի
Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
Բաքուն փորձում է Երևանի ձեռքով լուծել արևմտյան ճնշումների խնդիրը
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած 15-ամյա տղայի մասին
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է»․ Կլաար
Միջազգային հանրության աջակցությունն էական է ԼՂ-ի էթնիկ զտման ենթարկված բնակչության միջազգային պաշտպանության համար. Միրզոյան
Ֆրանսիական ամեն համայնք մի հայ ռազմագերու է հովանավորում. հանրային արշավ է սկսվել
«Ռուսաստանը որևէ մեկի նկատմամբ թշնամական մտադրություններ չունի»․ Պուտին
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին
Դանակահարել են դպրոցում, ծնողը հայտնել է, թե հեծանիվից է ընկել, 15-ամյա Նարեկը մահացել է
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հրշեջները մարել են Լոռու մարզի Լեռնանցք գյուղում բռնկված խոշոր հրդեհը
21:40
Կարմիր խաչի տնօրենն այցելել է Գազա
Իրանը ձգտում է վերահսկել պանթուրքական ծրագիրը՝ այն, ինչ Ռուսաստանը չկարողացավ
Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Հայաստանը միջազգային գործընկերներին ներկայացվել է որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ
Podcast կարևորի մասին
Սպանություն սահմանին. Երեւանը խստիվ դատապարտում է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պարզաբանել է բնագավառում լիցենզավորման և մասնագետների հավաստագրման նոր կարգը
Կիրակնօրյա լրատվական – վերլուծական թողարկում

Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ծանր վիրավորների կարիքները

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին՝ բժշկական պարագաներից և դեղերից բաղկացած մարդասիրական օգնություն Հայաստան ուղարկելու համար։

«Այսօր մենք այստեղ ենք՝ դիմավորելու Ֆրանսիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրված դեղորայքի ու բժշկական պարագաների բեռը։ Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ֆրանսիայի մեր գործընկերներին ու բարեկամներին, ովքեր օգնում են մեզ՝ այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում»,- «Զվարթնոց» օդանավակայանում ընդունելով մարդասիրական բեռը՝ ասաց նախարարի տեղակալը։

Լենա Նունուշյանի հետ օդանավակայան էր մեկնել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին, ով իր խոսքում նկատեց, որ Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ 250 ծանր վիրավորների կարիքները։

«Ինչպես բոլորդ գիտեք, Լեռնային Ղարաբաղի 100 հազարավոր հայեր լքել են իրենց տներն ու հողերը։ Նրանք ստիպված են եղել հեռանալ։ Սա հումանիտար ողբերգություն է և շատ բարդ իրավիճակ։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին և հայ ժողովրդին: Մենք հենց նոր Ֆրանսիայից ստացանք բժշկական պարագաներ, որոնք հնարավորություն կտան հոգալ 250 ծանր վիրավորների կարիքները, ինչպես նաև 40 բժշկական արկղ ՝ դեղորայքով և բժշկական սարքավորումներով։ Նման իրավիճակում, կարծում եմ, սա շատ կարևոր քայլ է»,- նշեց դեսպանը։

«Արմենպրես»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար 5 տոննա (բժշկական պարագաներ և դեղեր) մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում