
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է ԱՊՀ երկրների ռազմական կարողություններին։
Շոյգուն, մասնավորապես, հայտարարել է. «Այսօր մենք կսկսենք համատեղ նախապատրաստությունները Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը, որի դասերը դեռևս արդիական են, որոնցից գլխավորը լավ պատրաստված զինված ուժեր ունենալու անհրաժեշտությունն է, որը պատրաստ է համարժեք արձագանքել մարտահրավերներին և սպառնալիքներին: Դրան է պարտավորեցնում աշխարհում առկա ռազմաքաղաքական իրավիճակը»։