Sunday, 26 07 2026
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին

Ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։ Մեր հավաքականը հոկտեմբերի 12-ին Ռիգայում Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում կմրցի Լատվիայի հետ, իսկ հոկտեմբերին 17-ին Ստրումիցայում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Ըստ տեղեկությունների Սևիկյանը երեկ ժամանել է Երևան հայկական անձնագիր ստանալու համար։ Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Սևիկյանը մերժել էր հրավերը Ռուսաստանի ազգային հավաքականից։ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Սևիկյանին հրավիրել էր սեպտեմբերի սկզբին նախատեսված ուսումնամարզական հավաքին, որի ընթացքում կայացել էին նաև ընկերական հանդիպում Եգիպտոսի և Կատարի հետ։ Հրավերը ստանալուց հետո Սևիկյանը հանդես էր եկել հայտարարությամբ․ «Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, իմ անունը եղել է Ռուսաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին հրավիրված 49 խաղացողների ցուցակում։ Ես շատ գոհ եմ, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ուշադրություն դարձրեց և գնահատեց իմ աշխատանքն ու արդյունքները, Ռուսաստանը ինձ շատ բան է տվել իմ պրոֆեսիոնալիզմի և կարիերայի առումով։ Սակայն այս պահին պետք է տեղեկացնեմ, որ չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին վստահության համար։ Հուսով եմ, որ երկրպագուները ըմբռնումով կվերաբերվեն իմ ընտրությանը և անկախ որոշմանը»։

Սևիկյանի որոշմանն արձագանքել էր նաև Վալերի Կարպինը մասնավորապես ասելով․ «Ի՞նչ պետք է անեմ։ Արդյոք սա կորո՞ւստ է: Դա հայտնի չէ։ Հենց այս պահին նա չէր խաղա մեկնարկային կազմում: Քաղաքացիության փոփոխությանը նորմալ եմ նայում։ Ի՞նչ կանեիք դուք։ Հայաստանը կորակավորի աշխարհի առաջնությանը․ շանսեր կան։Ես տղաներին չեմ մեղադրում»։ Սևիկյանի Ռուսաստանի հավաքականին մերժելը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Ռուսական կողմը փորձում էր խոչընդոտել Սևիկյանի ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու հետ կապված փաստաթղթային գործընթացը, բայց․․․։ Ոուսների քայլերը ոչ այլ ինչ էին, քան չուզողություն և հուսահատ գործողություններ։ Արձանագրենք թերևս, որ Սևիկյանի որոշումը պետք է օրինակ ծառայի հայազգի մյուս ֆուտբոլիստների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են կրել Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը։ Նշենք, որ 22-ամյա հայ կիսապաշտպանը դարձել է մեկնարկած մրցաշրջանի հայտնություններից մեկը։ Անցկացրած 10 հանդիպումներում նա արդեն 4 գնդակ է խփել և հանդիսանում է իր թիմի լավագույն ռմբարկուն։ Նախօրեին Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Նիժնի Նովգորոդը» 3:1 հաշվով հաղթել էր «Օրենբուրգին»:

Նիժնի Նովգորոդը ներկայացնող թիմի հաղթականը գոլը խփել էր Սևիկյանը: 22-ամյա ֆուտբոլիստը 53-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2:1: Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Նիժնի Նովգորոդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել էր «Ախմատին»։ Դաշտի տերերի կազմում առաջին րոպեին աչքի էր հայ ֆուտբոլիստը։ Վերջինս ճանաչվել էր նաև այս մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ։ Ավելի վաղ Սևիկյանը գոլի հեղինակ էր դարձել նաև «Նիժնի Նովգորոդի» նախորդ խաղում՝ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում գրավելով Մոսկվայի «Սպարտակի» դարպասը։

Առաջին գնդակը այս մրցաշրջանում Սևիլյանը խփել էր Մոսկվայի «Դինամոյի» դարպասը։ Ռուսական մամուլը շարունակ գրում էր Սևիկյանին Ռուսաստանի ազգային հավաքական հրավիրելու անհրաժեշտության մասին։ «Եթե առաջարկ լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սիրով կհամաձայնեմ։ Կցանկանայի խաղալ Հայաստանի հավաքականում։ Դիտել եմ վերջին հանդիպումները և ուրախ եմ թիմի արդյունքներից։ Դա շատ լավ է մեզ համար»,- այս տարվա հուլիսին Metaratings-ին տված հարցազրույցում ասել էր Սևիկյանը: Սևիկյանին Հայաստանի հավաքական ընդգրկելու խոսակցությունները սկիզբ էին առել դեռևս 2021 թվականից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում