Thursday, 23 07 2026
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի

Մեր հավաքական օրգանիզմի հուզիչ և ցավագին պատկերը

Աղետն ու ողբերգությունը միավորել է հայությանը: Բոլորը առնվազն խոսում են տեղահանված և Հայաստան եկած ու եկող արցախցիներին օգնելու, նրանց ջերրմությամբ շրջապատելու, նրանց մենակ չթողնելու մասին: Բոլորը խոսում են, անկախ քաղաքական հայացքներից, անկախ քաղաքական ճամբարներից: Հանրության մի ահռելի մաս էլ խոսքից անցել է նաև գործի, իր հնարավորությունների չափով, լուծելով կացարանի հարցեր, այլ խնդիրներ: Դրան ձեռնամուխ են եղել նաև Հայաստանում մեծ ու փոքր ընկերություններ: Այդ ամենը սակայն հուզմունք առաջացնելուց բացի, առաջացնում է նաև մեծ ցավ: Մեծ ցավ այն պատճառով, որ մեր հավաքականությունը կախված է միայն աղետից: Եթե կա աղետ, մենք հավաքական ենք, մենք կարողանում ենք կենտրոնանալ ընդհանուր մի գործի, մի խնդրի շուրջ, թեկուզ գործելով տարբեր ձևաչափերով, հաճախ միմյանցից անտեղյակ անգամ, բայց ծառայելով մեկ նպատակի:

Այն, ինչը պետք է լինի արդիական աշխարհում կենսունակ և դիմադրունակ հանրային օրգանիզմի մոդելը՝ չլինելով մեկ մարմին, միատարր կառույց, այդուհանդերձ տարբեր ձևաչափերով, յուրովի պատկերացումներով ու քայլեր, բայց աշխատել ընդհանուր լայն գաղափարների և նպատակների ուղղությամբ, մեզանում ստացվում, ուրվագծվում է միայն աղետալի, ողբերգական իրավիճակներում: Մինչդեռ, այդ մոդելի օրգանիզմը մեզ համար պետք է լինի այն միջոցը, որը պետք է կանխարգելի աղետակի և ողբերգական զարգացումներն ու հետևանքները: Այդ օրգանիզմը պետք է լինի մեր անվտանգության առաջին ու վերջին կռվանը, իսկ մնացյալ մեխանիզմները, որ կան արտաքին տիրույթում, ընդամենն այդ կռվանի արդյունք-օժանդակություն:

Կրկնեմ, այստեղ խոսքը միասնականության, համախմբվածության արհեստական սահմանումների մասին չէ, միատարության մասին չէ, այլ տարբեր ձևաչափերով, հաճախ միմյանց հետ կապ չունեցող, միմյանցից անտեղյակ նախաձեռնություններով, բայց մեկ ընդհանուր արդյունքի և նպատակի միտված աշխատանքային համակարգի մասին, որ հանրային մասշտաբով պետք է լինի հասարակական-քաղաքական օրգանիզմի արդիական մոդելը: Եվ մեր առաջ, որպես հանրություն, որպես նաև աշխարհում սփռված որոշակի հավաքականություն, ոչ թե արտաքին որևէ փրկիչ բեվեռի ընտրության, այլ մեր հանրային կյանքի, մեր պետական ու նաև որոշակի իմաստով համահայկական փոխհարաբերության ու կյանքի մոդելի ընտրության հարցն է՝ ողբերգությունների ու դժբախտությունների ուժով աշխատող  մոդելից, անցում իր աշխատանքի ուժով ողբերգություններն ու դժբախտություններ կանխարգելող հասարակական հարաբերությունների մոդելի: Իհարկե, դա լոկ ընտրության հարց չէ, դա ընտրությունը կենսագործելու, աշխատանքային կայուն, հարատև համակարգային գործընթացի վերածելու կարողության հարց է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում