Ֆրանսիայի հայ համայնքը սպասում է, որ Ֆրանսիան խոսքից անցնի գործի։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը։
Ըստ Թորանյանի՝ լավ է, որ պարոն Մակրոնը խոստացավ, որ կօգնի մեզ, բայց հիմա արդեն գործելու ժամանակն է. «Խոսքերի ժամանակն անցել է, հիմա լուրջ կեցվածք ենք սպասում Ֆրանսիայից»։






































