Monday, 27 07 2026
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել

ԱՄՆ պատվիրակության հրատապ այց Հայաստա՞ն

Սեպտեմբերի 25-ին Երևան են ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փոուերը: Ամերիկացի բարձրձաստիճան պաշտոնյաների հայաստանյան այցը նախապես ազդարարված չէր և մեծ հավանականությամբ այն այսպես ասած հրատապ այց է: Իհարկե պարզ չէ, այդ հրատապ այցը միայն Հայաստա՞ն է, թե՞ կլինի նաև այց Բաքու, առնվազն Յուրի Քիմի մասով, որը վերջին շրջանում պարբերաբար շփվել է թե Հայաստանի, թե Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Ըստ ամենայնի, այցի ընթացքում հնարավոր է համաձայնություններ, որոնք առնչվում են Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներին ցուցաբերվելիք սոցիալ-տնտեսական օժանդակությանը: Գլխավոր հարցն այն է, թե ամերիկյան բարձրաստիճան պատվիրակության այցը գործնական առումով ինչ ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգության մարտահրավերների, մասնավորապես օրինակ այն ռիսկերի կառավարման կամ չեզոքացման առնչությամբ, որոնց մասին օրինակ նախօրեին խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով Հայաստանի տարածքային ամբողջության հանդեպ հնարավոր հարձակումների վտանգի մասին:

Ամերիկյան պատվիրակության հայաստանյան այցը «զուգորդվում» է Թուրքիայի նախագահի գլխավորած պատվիրակության Նախիջևան այցին, որ տեղի է ունենում սեպտեմբերի 25-ին՝ Իլհամ Ալիևի հրավերով: Ըստ այցին նախորդող թուրքական մամուլի հրապարակումների, Էրդողանի Նախիջևան այցի ընթացքում սպասվում են ռեգիոնին առնչվող քաղաքական մի շարք հայտարարություններ, այդ թվում այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» թեմայով: Կարնեգի հիմնադրամի փորձագետ, երկար տարիներ հայ-ադրբեջանական հակամարտության հարցերով զբաղվող Թոմաս դե Վաալը գրառում է արել, որ Էրդողանն ու Ալիևը հնարավոր է այդ «միջանցքի» առնչությամբ վերջնագիր ներկայացնեն Հայաստանին: «Միանգամայն հավանական է, որ վերջնագրեր ներկայացնեն Հայաստանի կառավարությանը՝ «բացելու Զանգեզուրի միջանցքը, այլապես…, Ռուսաստանի համաձայնությամբ, այնտեղ զորքեր կտեղակայվեն», գրել է նա, հուսալով, որ «չի լինի այդպես»:

Բայց, այդպես չի լինի մի դեպքում, երբ Հայաստանը գտնի այդ հարցում խաղաղ քաղաքական համաձայնությունների միջոցով որևէ փոխընդունելի լուծման հասնելու հնարավորություն՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև, կամ, եթե ԱՄՆ թույլ չտա «միջանցքի» հարցում ուժային որևէ սցենարի կիրառում: Սակայն, այդ հանգամանքներով հանդերձ, կան մի շարք շերտեր, որոնք բարդացնում են խնդիրը և առավել սրում սպառնալիքները, կուտակում լիցքերը: Ի վերջո, Արևմուտքի համար «միջանցքը» ևս կարևոր է, որպես Արևելք-Արևմուտք ճանապարհային հաղորդակցային ցանցի կարևոր մաս, և միաժամանակ, որպես ռուս-իրանական գործակցության բաժանարար արգելապատնեշ: Հետևաբար, Արևմուտքը այդ հարցում անխուսափելիորեն դիտարկելու է գործընկեր Ադրբեջանին և Թուրքիային, անհնարին է որևէ լուծում առանց դրա: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը խոշոր հաշվով դարձյալ հայտնվում է երկու իրարամերժ նախագծի նեղացող արանքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում