Ցույցերը նորություն չեն, վաղուց է փորձ արվում իշխանություններին հեռացնել։ Պետք է հասկանալ՝ այս ցույցերի քամին որտեղից է փչում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Մանվել Մելիքյանը։
Մելիքյանի խոսքով՝ Արցախում գործում են մաֆիայի կանոններ. այդ կանոններով էլ եղավ իշխանափոխություն. «Այս ցույցերը ուղղորդվում են մեկ տեղից, խաղի կանոններն էլ թելադրում են Քոչարյանն ու Սարգսյանը։ Իշխանության գալու համար պարտադիր չեն անկարգություններ ու ծեծուջարդ։ Ընդդիմությունը այդպես էլ չկարողացավ հավաքել այնպիսի զանգված, որով հնարավոր կլիներ իշխանափոխություն»։ Քաղաքագետի խոսքով՝ նույնիսկ հիմա Արցախը օգտագործվում է Հայաստանի վրա որպես գործիք. «Մեր թշնամիները ապագայում հիասթափվելու են. իրենց ծոծրակը կտեսնեն, բայց ծնկած Հայաստան չեն տեսնի»։