Ադրբեջանի կազմի մեջ հայ ժողովրդի խաղաղ գոյությունն անհնար է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ակոս» պարբերականի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
Էստուկյանի խոսքով՝ Թուրքիան կողմ է այս պատերազմին . «Թուրքիայից հնչող ելույթները հակահայկական են։ Հայ ժողովուրդը չի վստահում և չի կարող ապրել Ադրբեջանի ներքո։ Էթնիկ զտումը ցեղասպանությանը համազոր հանցագործություն է. այդ դամոկլյան սուրը կախված է արցախահայերի գլխին»։