
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, մասնակցելով տեղի «հակաահաբեկչական գործողություններին», կրակել են խաղաղապահ զորախմբի զինծառայողների ավտոմեքենայի վրա։
«Այս տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներով ավտոմեքենայի վրա կրակել են հրազենից, բարդ տեղանքի և մառախլապատ ու անձրևոտ եղանակային պայմանների պատճառով, սխալմամբ կարծելով, որ այն պատկանել է հայկական անօրինական զինված կազմավորումներին։ Զոհվել է 5 խաղաղապահ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական կողմը հայտնել է նաև, թե հայկական կողմն էլ է հրաձգային զինատեսակներից կրակել խաղաղապահներին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Այս լուրը հաստատված չէ։