Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով

Եվրախորհրդարանում ԵՄ-ին կոչ են արել վերանայել Ադրբեջանի հետ հարաբերություններն ու դիտարկել պատժամիջոցներ կիրառելու հարցը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Դեյվիդ Մաքալիստերը, Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Անդրեյ Կովաչեւը եւ Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել եւ շեշտել, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան ոչ մի պարագայում արդարացված չի կարող լինել։

«Մենք խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի այսօրվա նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ցավում ենք օրվա սկզբին ականների պայթյունների հետևանքով զոհվածների համար և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Սակայն դա ոչ մի դեպքում չի արդարացնում Ադրբեջանի լայնածավալ ռազմական էսկալացիան»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարության համահեղինակները կոչ են անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները՝ նշելով, որ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ուղիղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հայերի եւ Ադրբեջանի հարաբերություններում առաջընթացի հասնելու միակ միջոցն են։

«Մենք ափսոսում ենք, որ Բաքվի հարձակումը լրջորեն խաթարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները և կոչ ենք անում Ադրբեջանի նախագահին ընդունել Հայաստանի վարչապետի վերջին կոչերը՝ բանակցությունները վերսկսելու ամենաբարձր մակարդակով»,- ասված է հայտարարության մեջ։

Մաքալիսթերը, Կալյուրանդը, Զովկոն եւ Կովաչեւը հիշեցրել են, որ հարձակումը տեղի է ունենում ԼՂ-ում մեծ հումանիտար ճգնաժամի համատեքստում եւ որ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության դրույթներն ու Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումները:

«Շարունակվող հարձակման անհապաղ դադարեցման բացակայության դեպքում մենք կոչ ենք անում Խորհրդին հիմնովին վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերություններն այս լույսի ներքո և դիտարկել Ադրբեջանի պատասխանատու իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը», – ասված է համատեղ հայտարարության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում