
Գերմանիայի ԱԳՆ նախարար Աննաբելա Բերբոքը անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիային։
Բերբոքը թվիթերի իր էջում գրել է. «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հրետակոծությունը և վերադառնա բանակցությունների սեղան։ Միայն այս կերպ է հնարավոր կայուն խաղաղություն։ Մենք աջակցում ենք ԵՄ-ի գլխավորած բանակցություններին։ Վերջին մի քանի օրերին #ԵՄ և #ԱՄՆ-ի և #Հայաստանի և #Ադրբեջանի միջև ինտենսիվ քննարկումներ են ընթանում դեէսկալացիայի շուրջ։ Բաքուն խախտել է ռազմական գործողություններից զերծ մնալու խոստումը»։