Thursday, 23 07 2026
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը

Հանուն Հանրապետության կուսակցության հայտարարությունը

Միարժեք է, որ Արցախի դեմ Ադրբեջանի սարձազերծած հարձակման նպատակը Հայաստանի ներքաղաքական, ներհասարակական կայունության խաթարումն է, թիրախը Հայաստանի պետականությունը։

Այն ինչ սանձազերծել է Ադրբեջանը Արցախի տարածքում դրա ուղղակի, անմիջական պատասխանատուն Ռուսաստանն է։ Ռուսաստանը, ռուս խաղաղապահները 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արցախահայության անվտանգությունը ապահովելու պարտավորություն են ստանձնել։

Ռուսաստանն իր գործողություններով ի ցույց է դնում, որ ի վիճակի չէ և կամ չի ցանկանում կատարել դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը դատապարտելու փոխարեն Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցչի վերջին խայտառակ հայտարարությունները, Հայաստանը, Հայաստանի իշխանություններին թիրախավորող Ռուսաստանի առանձին քաղաքական և հասարակական գործիչների հայտարարությունները միանշանակ ապացույց են, որ Մոսկվան նպատակ է դրել Հայաստանի ներքին դավադիր գործակից ուժերի և անհատների հետ Հայաստանի ներսում հարուցել անկայունություն և օրինական իշխանական մարմինների դեմ ապօրինի գործողություններ։

Ռուսաստանից ստացված հրամանով տարիներ ի վեր Հայաստանի պետականության դեմ գործող դավադիր ուժերի ներկայացուցիչներ երևանյան ընտրություններում արձանագրված արդյունքներից ոգևորված փորձում են երկրում ստեղծված իրավիճակը օգտագործել Հայաստանի ներքին կայունությունն ու անդորրը խաթարելու և թշնամական, հակապետական, ռեվանշիստական գործընթացներ հարուցելու համար։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի Ազգային ժողովը պետք է հանդես գա Արցախի տարածքում Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությամբ։ Հայտարարությունը պետք է հստակ արձանագրի, որ ստեղծված իրավիճակի համար Ադրբեջանի հետ հավասարապես պատասխանատու է Ռուսաստանը, որը ոչ միայն չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, այլև Բաքվից և Մոսկվայից հնչող որոշ հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ երկու երկրները համաձայնեցված են իրականացնում ռազմարշավը Արցախի դեմ։

Ստեղծված իրավիճակի համար Հայաստանի Ազգային ժողովը պետք է դիմի միջազգային հանրությանը։ Առանձին դիմումներ պետք է հղել Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որը գտնվում է Նյու Յորքում այսօր մեկնարկող ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի առթիվ, այսօր իսկ պետք է դիմի ՄԱԿ ԱԽ նիստ հարուցելու պահանջով։

Հանուն Հանրապետության կուսակցության քաղխորհուրդը, կուսակցական մարմինները Հայաստանի, հայ ժողովրդի համար ճակատագրական այս պահին մի կողմ է դնում իշխանության հետ ներքաղաքական բոլոր տարակածություններն ու տարաձայնությունները, անվերապահորեն վստահում է Հայաստանի իշխանությանը, իշխանական մարմիններին, զինված ուժերին։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մի կողմ դնել նեղ կուսակցական օրակարգերը և առաջնորդվել միայն և բացառապես պետական առաջնահերթ օրակարգով և շահով։

Արման Բաբաջանյան

Հանուն Հանրապետության կուսակցություն
նախագահ

Սեպտեմբերի 19, 2023թ․
Երևան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում