ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Սիմոնյանը սեպտեմբերի 15-ից կազատվի պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկացանք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գևորգ Սիմոնյանին 2023 թվականի սեպտեմբերի 15-ից ազատել պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։







































