Thursday, 23 07 2026
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից

«Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում՝ պանելային քննարկման ժամանակ, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, Լաչինի միջանցքի շրջափակմանն ու այլ հարցերի․

«Ես չեմ տեսնում, թե կա ինչ-որ փոփոխություն, շրջադարձ․ մենք հասկանում ենք՝ ինչ է կատարվում։ Մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Հայաստանն Ադրբեջանի հետ կոնֆլիկտից հետո վերահսկել է 7 շրջան։ Մենք առաջարկել ենք Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ Քելբաջարն ու Լաչինը մնան Հայաստանի փաստացի իրավազորության տակ, բայց Հայաստանի ղեկավարությունը դրան չհամաձայնեց, թեև մեկ տասնամյակ փորձել ենք համոզել։ Մեր հարցին պատասխանել են՝ կկռվենք։

Ի վերջո, ամեն բան բերեց ներկայիս իրավիճակին։ Խնդիրը միայն հետևանքները չեն, այլև այն, որ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի սուվերենությունը Ղարաբաղի նկատմամբ։ Մենք գիտենք այդ մասին։ Հիմա ինձ Ալիևն է ասում, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չկա, որ այն լուծված է, Հայաստանի ղեկավարությունը այդ մասին հրապարակային հայտարարել է։

Մինչև 1991թ. տարածքը Ադրբեջանի տարածք համարելը, որում նաև Ղարաբաղի տարածք է, դա մեր որոշումը չէր, Հայաստանի որոշումն էր։ Եթե Հայաստանը ճանաչում է, ի՞նչ կարող ենք մենք անել։ Այդտեղ, իհարկե, հումանիտար հարցեր և մեր խաղաղապահների մանդատի հարցեր են ծագում, էթնիկ զտման խնդիրների հարցեր են ծագում։ «ույս ունեմ՝ Ադրբեջանի ղեկավարությունը շահագրգռված չի էթնիկ զտումներով, այլ շահագրգռված է, որ պրոցեսը փափուկ անցնի։

Եթե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս, ուրեմն՝ վերջ։ Այդ մասը խնդրի բանալին է, Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը։ Այս օրերին Փաշինյանն ինձ նամակ է ուղարկել, մենք նրա հետ կապի մեջ ենք։ Ոչ մի խնդիր Հայաստանի և վարչապետ Փաշինյանի հետ չկա։ Մենք մշտական կապի մեջ ենք», – հայտարարել է Պուտինը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում