Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով

Իրանը Բաքվից ստացել է Կովկասը չպայթեցնելու հավաստիացում. որն է սանդղակը

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը ուշադիր հետևում է Կովկասի իրավիճակին և Բաքուն իրենց հաղորդագրություն է ուղարկել, որ մտադիր չէ հարձակումներ իրականացնել, իսկ զորքերի տեղաշարժը ձմռան շեմին իրականացվող ավանդական շարժ է, քանի որ հետագայում եղանակային պայմանները լեռնային շրջաններում բարդացնում են այդ խնդիրները: «Մենք կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ, Հայաստանի իշխանություններն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից նոր ռազմական հակամարտության հնարավորության վերաբերյալ։ Սակայն Բաքվի իշխանությունները մեզ ուղարկել են հաղորդագրություն, ըստ որի բովանդակության՝ իրենք մտադիր չեն ռազմական հարձակումներ իրականացնել, իսկ զորքերի վերջին տեղաշարժերը ավանդական ռազմական գործողություն են, որն իրականացվում է ձմռան շեմին, քանի որ տեղաշարժը լեռնային տարածքներով դառնում են դժվար ու շփոթեցնող», հայտարարել է Քանանին:

Թեհրանն ազդարարում է լարվածության ավա՞րտ: Սեպտեմբերի 9-ին ի թիվս այլ հեռախոսազանգերի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Իրանի նախագահ Ռայիսիի հետ: Դրան զուգահեռ, անցնող օրերին Իրանի ռազմական պատվիրակությունը եղել է Բաքվում: Որքա՞ն է վստահելի Բաքվի հաղորդագրությունը Թեհրանին: Սա անշուշտ հիպոթետիկ հարց է, առավել ևս, որ այստեղ շատ կարևոր է այսպես ասած չափման սանդղակը: Օրինակ, Իրանի համար մի բան է լայնամասշտաբ որևէ բախում, մեկ այլ բան է սահմանային որևէ լոկալ և կառավարելի էսկալացիա, որի միջոցով Ադրբեջանը կարող է լուծել տեղային խնդիրներ: Ըստ այդմ, Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը կարող է լինել բավականին բազմիմաստ, ինչպես Բաքվի հավաստիացումը Թեհրանին, որ մտադիր չէ գործել հարձակում: Անշուշտ, Թեհրանի համար կովկասյան ապակայունացումը լուրջ խնդիր է, բայց, Հայաստանի սահմանի որևէ հատվածի լոկալ ապակայունացում արդեն ունի այլ նշանակություն ու մասշտաբ և սպատնալիք լինելով Հայաստանի համար, սպառնալիք չէ Իրանին, հատկապես, եթե դա տեղի ունենա անմիջապես Իրանի սահմանից հեռու հատվածներում:

Մյուս կողմից, Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույցի առնչությամբ իրանական տարբեր խողովակներ տարածեցին տեղեկատվություն, որ Իրանի նախագահը Հայաստանի վարչապետին հայտնել է ռեգիոնում աշխարհաքաղաքական փոփոխությունների հանդեպ Իրանի կարմիր գծերի մասին: Բացառված չէ, որ Իրանը Երևանից այդ առումով ստացել է այդպիսի հավաստիացում, իր հերթին Բաքվից ստանալով «հավաստիացում» չհարձակվելու մասին: Բոլոր դեպքերում, մի բան թերևս անկասկած է, որ կայունության կառավարելիության հարցում Հայաստանի համար առավել օպտիմալ գործընկեր կարող է լինել այն սուբյեկտը, ով Հայաստանից ոչ պակաս, կամ առնվազն Հայաստանից բացի ամենից շահագրգռվածն է այդ կայունությունը պահպանելու առումով: Իսկ այդտեղ Իրանը թերևս առաջիններից մեկն է, եթե ոչ՝ առաջինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում