Tuesday, 28 07 2026
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն

Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին

Ժամեր անց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպումը։ Մեր ֆուտբոլիստները կփորձեն դրական արդյունքի հասել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի դեմ պայքարում։ Սպասվում է, բարդ ու ծանր հանդիպում, բայց․․․։ «Աշխատում ենք թիմի վերականգման վրա Թուրքիայի դեմ խաղից հետո: Խորվաթիայի դեմ խաղալու ենք ենք տանը, մեր երկրպագուների համար, Երեւանում: Մեր հաղթանակի գրավականն լինելու է մեր նվիրումը, ինչ-որ առումով նաեւ բախտի գործոնը: Առաջիկա խաղում մարտավարական առումով մեծ փոփոխություններ չեն լինի: Վարազդատ Հարոյանը կբացակայի: Նա շատ կարևոր մարդ է հավաքականում, թիմի ավագն է: Նա երեկ մեզ հետ մարզվել է, որից հետո գնացել է տուն:

Այսօր լինելու է մարզմանը: Թե ով կլինի ավագի թեւկապով, խաղի ժամանակ: Ինտրիգ եմ պահում:Նախկինում կարգ կար, որ ամենաավագը եւ շատ հանդիպումներ անցկացրածն էր ավագի թեւկապը կրում, բայց ես առաջարկեցի փոխել այդ կարգը եւ ինձ հետ համաձայնեցին: Վահան Բիչախչյանը ձեռքի հետ խնդիր ունի: Եթե ամեն ինչ նորմալ լինի, նա կարողանա ֆիքսված ձեռքով մարզվել, խաղալ, նրան կտեսնենք մարզադաշտում:Մենք խաղում ենք 5 եզրափակիչ: Ես նրանց ասել եմ, մեկում պարտվեցիք դուրս եք թռնում: Մեկն անցանք՝ Թուրքիան: Հաջորդը եւ մյուսները ևս պետք է անցնենք: Ինձ դուր է գալիս, թե հավաքականն այսօր ինչ վիճակում է մոտենում խաղերին, ինչպես է մոտենում յուրաքանչյուր խաղին եւ ինչպես է կատարում իր աշխատանքը: Ես գոհ եմ իմ թիմից, իմ ֆուտբոլիստների խաղից եւ աշխատանքի նկատմամբ նրանց մոտեցումից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Այո, այսօրվա խաղում հյուրերը բացահայտ ֆավորիտ են և նրանց հաղթել հնարավոր է թերևս անձնուրաց խաղի և անմնացորդ նվիրվածության շնորհիվ։ Համամատության համար նշենք, որ Խորվաթիայի հավաքականում գտնվող 23 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կազմում է 332 միլիոն եվրո։ Մինչդեռ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը 32 միլիոն եվրո է։ Խորվաթիայի հավաքականում չկա մեկ միլիոնից պակաս տրանսֆերային արժեք ունեցող գեթ մեկ ֆուտբոլիստ։ Ավելին, այս հավաքականի ամենաթանակ ֆուտբոլիստի՝ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոժկո Գվարդիոլի տրանսֆերային արժեքը 75 միլիոն եվրո է։ Փաստորեն միայն մեկ խորվաթ պաշտպանի տրանսֆերային արժեքը երկու անգամ և ավելի բարձր է Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքից։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ հաղթել հնարավոր չէ։

Չմոռանանք, որ գնդակը կլոր է։ Պետրակովը երեկ ըստ էության հայտարարեց, որ Հայաստանի հավաքականը պատրաստ է սենսացիա մատուցել և որ դրան կարող են օգնել մի քանի գործոններ։ «Հիանալի տրամադրություն ունեմ, ու ինձ լավ եմ զգում, այդպես միշտ է լինում, երբ Երևանում եմ ու հավաքականի ճամբարում։ Մեծ ցանկություն ունենք լավ արդյունքի հասնելու մեր տնային մարզադաշտում։ Չկա վախ, այո կա անհանգստություն, որը միայն մոտիվացիայի կվերածվի։ Խորվաթիան Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է։ Ուրախ կլինեմ վաղը խաղալ այնպիսի բարձրակարգ խաղացողների դեմ, ինչպիսիք ունի Խորվաթիան։ Հիմա ֆուտբոլում հեշտ խաղեր չկան, կարող եմ ենթադրել, որ կյանքիս ամենածանր խաղերից մեկն է լինելու։ Հատկապես, որ Խորվաթիայի թիմի կազմում տիեզերական խաղացողներ են հանդես գալիս։ Երջանիկ եմ լինելու Հայաստանի հավաքականում, երախտապարտ եմ հայ ազգին ու ՀՖՖ-ին ու մարզչական շտաբին՝ ինձ վստահելու , հավատալու և այսքան լավ ինձ ընդունելու համար»,- երեկ ասաց մեր հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։

Հաշվի առնելով Հայաստանի հավաքականի մարզչի և ֆուտբոլիստի դիտարկումները կարող ենք փաստել, որ Թուրքիայի դեմ խաղից հետո մերոնք հոգեբանական առումով վերականգնվել են և պատրաստ են երևանյան ճակատամարտին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում