Հայաստանում Եվրոպական միության առաքելության X միկրոբլոգում հրապարակում է արվել ու նշվել, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունն ուժեղացված պարեկություն է իրականացնում առավել մտահոգող տարածքներում։
«Գիշեր-ցերեկ պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանագոտում և առճակատման գծում՝ վերահսկելու ցանկացած ռազմական իրադարձություն, ներառյալ՝ կուտակումներն ու կրակոցները:
ԵՄ քաղաքացիական առաքելությունն ուժեղացված պարեկություն է իրականացնում առավել մտահոգող տարածքներում՝ ԵՄ-ին իրավիճակի մասին տեղեկացնելու և լարվածությունը նվազեցնելու համար»,-նշված է հրապարակման մեջ:








































