Thursday, 23 07 2026
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել

ԵՄ-ում Վրաստանին կոչ են արել համագործակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցում

Եվրամիությունը ցանկանում է Ուկրաինային աջակցելու հարցում սերտորեն համագործակցել գործընկերների, այդ թվում՝ Վրաստանի հետ: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, որն այցով գտնվում է Վրաստանում:

Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն «աջակցում է և կաջակցի Ուկրաինային, որքան դա անհրաժեշտ լինի»։

«Մենք և մեր գործընկերները սերտորեն աշխատում ենք Ռուսաստանին մեկուսացնելու ուղղությամբ և ողջունում համագործակցությունը սահմանված պատժամիջոցների պահպանման հարցում», – վկայակոչում է «Интерфакс»-ը Բորելի խոսքերը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Թբիլիսիում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Բորելն ընդգծել է, որ Վրաստանը, որպես Եվրամիության գործընկեր, պետք է սերտորեն համագործակցի նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանման հարցում։

ԵՄ դիվանագիտության ղեկավարն ափսոսանք է հայտնել Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման կապակցությամբ։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Վրաստանը և վրաց ժողովուրդը կարող են ակնկալել Եվրամիության աջակցությունը եվրաինտեգրման ճանապարհին։

Ղարիբաշվիլին իր հերթին ասել է, որ Վրաստանը լիովին կիսում է ԵՄ-ի և միջազգային հանրության մոտեցումներն Ուկրաինային հուզող հարցերի վերաբերյալ։

Վարչապետը նաև մեկնաբանել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնումը։

«Մենք ավելի վաղ պարզաբանումներ ենք արել, որ պատժամիջոցների տակ գտնվող ոչ մի ռուսական ավիաընկերություն և ոչ մի ինքնաթիռ չի գործում կամ թռչում Վրաստան, այնպես որ, այս հարցում ևս մենք գործում ենք մաքուր ու թափանցիկ», – ասել է Վրաստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ Վրաստանը վերջին տարիներին հաջողությամբ զարգանում է տնտեսապես։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում