Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ինչ է ակնկալում Մոսկվան Թուրքիայից Արցախի հարցում. Լավրովի ակնարկները

Թուրքիայի արտգործնախարարի հետ Մոսկվայում ունեցած բանակցությունից հետո համատեղ ասուլիսում ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերության խորացմանը, այդ թվում Անդրկովկասում: «Մենք շահագրգռված ենք նպաստելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2022 թվականի նոյեմբերից ի վեր, այդ թվում՝ տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հետկոնֆլիկտային վերականգնման հետ կապված։ Մենք համոզված ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ջանքերում», հայտարարել է Լավրովը:

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի մոսկովյան այցն ու Լավրովի հետ բանակցությունը նախորդել է Պուտին-Էրդողան հանդիպմանը, որ կկայանա սեպտեմբերի 4-ին Սոչիում: Լավրովի հայտարարությունը կարծես թե հուշում է, որ Ռուսաստանի համար Կովկասի իրավիճակը, մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտության թեման լինելու է կարևորներից մեկը և Մոսկվան Անկարայից ակնկալելու է որոշակի քայլեր: Ըստ էության այդ մասին է Լավրովի հայտարարությունը, թե «համոզված են, որ Թոււրքիան կարող է կառուցողական և օգտակար դեր խաղալ»: Ինչպիսի՞ն է այդ դերն ըստ Լավրովի, կամ՝ ըստ Կրեմլի, և հավանաբար հենց այդ հարցերը կլինեն արդեն Պոտին-Էրդողան սեղանին: Մոսկվան ակնկալում է, որ Անկարան կօգտագործի իր ազդեցությունը Բաքվի վրա՞՝ Արցախում ապաշրջափակման հարցում ուղիներ գտնելու առնչությամբ, այդ կերպ թուլացնելով նաև ճնշումը Ռուսաստանի վրա: Սակայն, այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ կուզի Թուրքիան այդ «կառուցողական և օգտակար» դերը խաղալու համար:

Անկասկած է, որ սեպտեմբերի 4-ին Սոչիում տեղի կունենա Կովկասի համար չափազանց կարևոր քննարկում, ընդհուպ թերևս «պատերազմ, թե խաղաղություն» տրամաբանությամբ, բայց հայկական կողմի համար չափազանց էական է լինելու նաև այն, թե անգամ խաղաղության պարագայում ի՞նչ տրամաբանությամբ կլինի խաղաղության այդ համաձայնությունը: Լավրովի հայտարարությունը հուշում է, որ Թուրքիայի «կառուցողական և օգտակար» դերի պարագայում Մոսկվան էլ իր «դերը» կկատարի հաղորդուղիների ապաշրջափակման, նաև հայ-թուրքական հարաբերության ուղղությամբ: Սակայն, ինչ է նշանակում այդ ամենը դետալային առումով, և որքանով է ընդհանրապես իրագործելի, հաշվի առնելով թե արևմտյան աշխուժության, թե Իրանի գործոնները, մշուշոտ է: Ըստ ամենայնի, Մոսկվայում կարող է խոսք լինել միայն ապակայունացման ռիսկերը առավելագույնը մի քանի ամիս հետաձգելու շուրջ պայմանավորվածության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում