Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մեկ ամիս անց ժամանելու է Վրաստան։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիում գտնվող՝ Ֆրանսիայի տրանսպորտի հարցերով պետքարտուղար Թերի Մարիանին։ Վերջինս, սակայն, մանրամասներ չի ներկայացրել՝ կապված Սարկոզիի առաջիկա վրացական այցի հետ։
Նշվում է, որ այս տարվա օգոստոսին մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, թե առաջիկա հոկտեմբերին Սարկոզին այցելելու է Հարավային Կովկասի երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վերջին անգամ Վրաստան է այցելել 2008 թվականի սեպտեմբերին։








































