ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանը հաղթել է․ Միրզոյանի խոսքի հումանիտար ասպեկտը լավ մշակված էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Արզումանյանի խոսքով՝ հայկական կողմը իրավունք չուներ ՄԱԿ ԱԽ-ում սահմանափակվել հումանիտար ասպեկտներով․ «ՄԱԿ ԱԽ-ում հումանիտար ասպեկտով սահմանափակվելը Նիկոլ Փաշինյանի սխալն էր․ դա պարտություն էր: ՄԱԿ ԱԽ-ում հումանիտար ասպեկտով հաղթեցինք, իսկ քաղաքականով՝ պարտվեցինք»:









































