ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում, ինչպես նաև անդին։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը շեշտեց, որ չնայած բոլոր կոչերին, իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև Ադրբեջանն աստիճանաբար և հետևողականորեն սրել է իրավիճակը՝ ընդհուպ մինչև ԼՂ լիակատար պաշարում։
▫️Միրզոյանը նշեց, որ այսօր այստեղ է հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը:









































