Wednesday, 24 06 2026
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

Շինարարությունը՝ տնտեսության զարգացման կարևոր օղակ. Երևանում հանդիսավորությամբ նշվեց Շինարարի օրը

Շինարարի օրվա առթիվ օգոստոսի 11-ին Քաղաքաշինության կոմիտեն և Շինարարների միությունը մեկ հարկի տակ էին համախմբել վաստակաշատ և երիտասարդ շինարարների, երկրի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, որոնք փաստեցին՝ տնտեսության առաջընթացի ապահովման կարևորագույն ցուցիչներից մեկը շինարարության զարգացումն է:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանն ընդգծեց՝ կիսամյակի տվյալներով՝ ոլորտում աճը կազմում է 17 տոկոս: «Դինամիկան նկատելի է թե՛ պետական, թե՛ համայնքային, թե՛ մասնավոր ծրագրերում: Խոստումնալից է նաև այն, որ շինարարական եռուզեռը մարզեր է տեղափոխվում: Կոմիտեն նախորդ տարի կառավարել է տարբեր նշանակության 185 քաղաքաշինական ծրագիր, իսկ այս տարի արդեն ընթացքի մեջ է 390 ծրագիր»,-ասաց նա:

Ղուլարյանը հիշեցրեց՝ ՀՀ կառավարությունը ստանձնել է պարտավորություն իրագործելու մի քանի դպրոցական և նախադպրոցական, առողջապահական, մարզական, մշակութային օբյեկտների, հազարավոր կիլոմետրեր ճանապարհների, մի քանի տասնյակ ջրամբարների, թունելների, կամուրջների կառուցման, բնակարանաշինարարական և սուբվենցիոն մեծածավալ ծրագրեր, որոնց հիմքում ՀՀ կառավարության մոտեցումը հստակ է. կառուցում են որակյալը հետագա սերունդների համար՝ ցուցաբերելով կլաստերային համալիր մոտեցում ու կառույցը և դրա բովանդակությունը դիտարկելով որպես մեկ ամբողջականություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով էլ կապիտալ շինարարությունը Հայաստանի տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է: «Ունենք 17 տոկոս աճ, սակայն այդ աճի պոտենցիալն ավելի մեծ է: Շինարարության խթանման հիմնական գործիքը այն քաղաքականությունն է, որ վարում է Կառավարությունը և՛ պետական, և՛ մասնավոր հատվածում: Պետական հատվածում ունենք 300 դպրոցի, 500 մանկապարտեզի, տարեկան 500 կմ ավտոճանապարհի, 50 բժշկական կենտրոնի նախագծեր, 255 հազար բնակարան շինարարության տարբեր փուլերում է, և դրանում էական նշանակություն ունի այն փաստը, որ նախորդ տարվա տվյալներով մոտավորապես 35 մլրդ դրամ եկամտային հարկի գծով վերադարձրել ենք քաղաքացիներին: Նրանք դա օգտագործում են հիփոթեքային վարկի սպասարկման համար, որով խթանվում է շինարարությունը: Եթե շինարարությունը որպես ամբողջություն չդառնա ինդուստրիա, մենք խնդիր կունենանք մեր մակրոծրագրերն իրականացնելու հարցում»,-հավաստիացրեց Փաշինյանը:

Նա ստեղծարար մասնագիտություն համարեց շինարարի աշխատանքը՝ նշելով, որ այն ամպլիտուդի մի բևեռում է, ոսկերչությունն էլ՝ մյուս բևեռում:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն էլ անդրադարձավ մայրաքաղաքի դիմագծին՝ ասելով, որ այն փոխվում է: Նա նշեց՝ Երևանում կառուցվում են բազմաբնակարան շենքեր, մանկապարտեզներ, դպրոցներ, ճանապարհներ, վերանորոգվում են կամուրջներ, նախագծվում են նորերը, սակայն առաջանում են նաև բազմաթիվ խնդիրներ, որոնց փորձում են երկարաժամկետ և ինստիտուցիոնալ լուծումներ տալ: «Շինարարությունն ազդում է շրջակա միջավայրի վրա, գեներացնում է փոշի, որից բողոքում են բնակիչները, և Երևան քաղաքը նոր նորմեր է սահմանում: Շուտով Երևանում փոշու որսիչ ցանցեր, հատուկ սարքեր, բազմաբնակարան շենքերի կառուցման նոր նորմեր կլինեն»,-հայտնեց Ավինյանը:

Քաղաքապետի տեղակալը փաստեց, որ Աջափնյակ վարչական շրջանում շատ են վթարային շենքերը, կան թաղամասեր, որոնք պետք է վերակառուցվեն: Այն հատվածները, որտեղ շատ են վթարային շենքերը, քաղաքապետարանը նախաձեռնելու է նոր թաղամասերի կառուցում:

Շինարարների միության ղեկավար Գագիկ Գալստյանը ևս ընդգծեց, որ կառուցում ու շահագործման են հանձնվում բնակելի, հասարակական, արտադրական, տրանսպորտային և այլ կառույցներ, իրականացվում են մեծածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներ: «Մեր միությունը և նրա գործընկեր կազմակերպությունները, կառուցապատողները ընդլայնում են համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ, ինչը նպաստում է երկրի շինարարական մշակույթի զարգացմանը, շինարարության ժամանակակից մեթոդների կիրառմանը, նորագույն տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը»,-շեշտեց նա:

Մինասյանը կարևորեց այն հանգամանքը, որ վաստակաշատ շինարարների կողքին ոլորտում ներգրավված են բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներ, որոնք հնարավորություն ունեն ժամանակակից պահանջներին համապատասխան կազմակերպելու և ղեկավարելու շինարարական տնտեսությունը:

Հանդիպմանը շինարարության զարգացման գործում ներդրած ավանդի համար մի խումբ շինարարների հուշամեդալներ, շնորհակալագրեր հանձնեցին ՀՀ վարչապետը, Երևանի քաղաքապետարանը, Քաղաքաշինության կոմիտեն: Շինարարներից մի քանիսն էլ «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանն արժանացան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում