Monday, 22 06 2026
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից

Ինչու՞ է փակուղում հայտնված ուկրաինական հակահարձակումը մեծ խնդիր Զելենսկու համար. CNN

Ուկրաինայի ամենամեծ ողբերգություններից մեկը, նրա նախաձեռնած հակահարձակման համատեքստում, որը, ի դեպ, մինչ այժմ չի արդարացրել սեփական և արևմտյան ակնկալիքները, այն է, որ Ուկրաինան իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու կարողություն չունի:

Նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությունը կախված է ամերիկյան և արևմտյան սպառազինությունների հսկայական խողովակաշարից։ Եվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի մոլուցքներն ու անձնական հաշվարկները Ուկրաինան նետեցին այս սարսափելի պատերազմի մեջ, նույնպես լուրջ «ասելիք» կունենա այն ժամանակ, երբ և եթե աջակցությունն ավարտվի: Այսպիսով, մինչ մարտադաշտում կատարված զոհողությունները կորոշեն, թե որքան գրավյալ տարածքներ կվերադարձնի Ուկրաինան, պատերազմի ելքը հավասարապես պայմանավորված է արտաքին գործոններով, ներառյալ՝ ԱՄՆ-ում, Մոսկվայում և եվրոպական մայրաքաղաքներում քաղաքական ուժերի տեղաշարժերից:

Դանդաղած հակահարձակումը և ձմեռային փակուղին, օրինակ, առանձնահատուկ ուշադրություն կգրավեն Միացյալ Նահանգներում, քանի որ արդյունքում բարձրանալու է պատերազմին ԱՄՆ-ի աջակցության նպատակահարմարության հարցը, որը կենտրոնական դեր կարող է ունենալ նաև ընտրական բարդ տարում: ԱՄՆ-ն պատրաստվում է ականատես լինել նախագահ Ջո Բայդենի և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի բախմանը, որոնցից առաջինը վերածնեց արևմտյան դաշինքը և Ուկրաինային աջակցության​​կողմնակիցն է, իսկ երկրորդը ՆԱՏՕ-ի նկատմամբ կասկածամիտ է, հիանում է Պուտինով և խոստացել է վերջ տալ ուկրաինական պատերազմին 24 ժամում՝ հավանաբար Պուտինի պայմաններով։ Եվ եթե անգամ Թրամփը չլինի 2024թ. հանրապետականների միասնական թեկնածուն, պատերազմի նկատմամբ հանրային աջակցության նվազումը կարող է գլխացավանք դառնալ Բայդենի համար։

Հետևաբար, քաղաքական, ինչպես նաև ռազմավարական նկատառումներից ելնելով, հսկայական ճնշում է գործադրվում Ուկրաինայի՝ երկար սպասված հակահարձակման վրա՝ ակնկալելով մարտադաշտում զգալի բեկում տեսնել: Մինչ այժմ, սակայն, այդ մղումն ավելի շատ ցնծություն է, քան բլից-կրիգ, ինչը մեծացնում է հավանականությունը, որ պատերազմը կարող է տևել առնվազն մինչև հաջորդ տարի։

Վերջերս CNN-ի թղթակից Ջիմ Սկուիտոն զեկույց ներկայացրեց, ըստ որի՝ Ուկրաինայի՝ կարողությունները պատերազմում սպասվածից ավելի համեստ են։ Ամերիկացի և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են խոսել ավելի ու ավելի «սթափեցնող» գնահատականների անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով, որ ուկրաինական ուժերը հազիվ թե կարողանան նշանակալի տարածքներ ետ վերցնել: Արևմտյան բարձրաստիճան դիվանագետներից մեկը մասնավոր զրույցում չափազանց քիչ հավանական է համարել, որ ռազմաճակատում բեկում կլինի։ Ուկրաինական հակահարձակումը բավականին դանդաղ է՝ սպասվածից էլ ավելի։ Անշուշտ, դեռևս վաղ է ասել, որ ուկրաինական հարձակման ժամանակը սպառվում է, չնայած մոտալուտ աշնանը, որը կարող է ավելի բարդացնել իրավիճակը ռազմադաշտում:

Սակայն հարցն այստեղ ուրիշ է՝ արդյո՞ք Արևմուտքը համբերություն ունի՝ Ուկրաինային տրամադրելով անհրաժեշտ այդ ժամանակը: Առաջիկա շաբաթներին Ռուսաստանի դեմ պատերազմում մեծ բեկումների բացակայությունը արևմտյան որոշում կայացնողներին խոստանում է առավել նեղ ընտրություն՝ հաշվի առնելով պատերազմի ավելի լայն՝ քաղաքական ենթատեքստը, նույնիսկ եթե դրա ավարտը դեռ չի երևում:

Ի հեճուկս Սաուդյան Արաբիայում անցկացված բարձր մակարդակի միջազգային համաժողովի, որը նպատակ ուներ գտնելու հակամարտության կարգավորումն ու հրադադարի հաստատումը, Ուկրաինան իր հերթին մեծ ախորժակ ունի՝ վերադառանալու 1991թ. սահմաններին։ Սա ենթադրում է, որ ռուսական զորքերը պետք է վտարվեն բռնակցված Ղրիմից նույնպես։ Սա ներկայումս լիովին անհավանական է թվում։ Իր հերթին Պուտինը պետք է ձեռքին խաղաթղթեր ունենա՝ ռազմական օպերացիան հաղթական որակելու համար, քանի որ դա կարող է կենսական նշանակություն ունենալ իր համար իշխանությունն ամուր պահելու տեսանկյունից, թեպետ նա ձախողվեց Ուկրաինան քարտեզի վրայից ջնջելու իր ծրագրում։ Ի վերջո, և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի պարագայում կարևոր է որոշել այն կետը, երբ կողմերից մեկը կարող է ավելի հակված լինել կարգավորմանը, քանզի պայքարը շարունակելու գինը կարող է գերազանցել դրա վերջնարդյունքում ունենալիքին:

Իրադարձությունների հետագա զարգացման համար կենսական է ԱՄՆ-ի դիրքավորումը, որով պայմանավորված է ոչ միայն Ուկրաինայի հետագա սպառազինությունը, այլև ՆԱՏՕ-ի միասնությունը:

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ CNN-ի նոր հարցումը, որտեղ ընտրողների 55%-ը դեմ էր Ուկրաինային աջակցության նոր փաթեթի հաստատմանը Կոնգրեսում: 51%-ը նշել էր, որ ԱՄՆ-ն արդեն բավականաչափ արել է օգնելու համար, մինչդեռ 48%-ը կարծում էր, որ օժանդակությունը պետք է շարունակվի: Այս տվյալները էականորեն տարբերվում են ուկրինական պատերազմի մեկնարկին եղած պատկերից։ 2022 թվականի փետրվարին՝ ռուսական ներխուժումից անմիջապես հետո անցկացված հարցման համաձայն՝ ամերիկացիների 62%-ը պնդում էր, որ ԱՄՆ-ն պետք է ավելին աներ Ուկրաինային աջակցելու համար։ Պատերազմից 1.5 տարի անց պատկերը լրջորեն փոխվել է՝ նկատի ունենալով, որ ԱՄՆ-ում ընտրությունների համար չնչին տոկոսային տարբերությունն անգամ վճռական գործոն է։

Հաշվի առնելով պատերազմի նկատմամբ ԱՄՆ-ում հանրային աջակցության նվազումը՝ Բայդենը կարող է բարդ խնդրի առաջ կանգնել, եթե ստիպված լինի արդարացնել, թե ինչու պետք է ԱՄՆ-ն շարունակի օգնության տրամադրումը ևս մեկ արյունալի ամառ։ Այդ ժամանակ, ի դեպ, ամերիկյան նախագահական ընտրությունների ակտիվ փուլն է լինելու։ Թեև Բայդենը փորձում է ամեն կերպ խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ բախման սցենարից, սակայն փակուղին, միաժամանակ, նրան ավելի բարդ դրության մեջ է դնում։ Ի հեճուկս սրա՝ Թրամփը խաղալու ավելի մեծ դաշտ է տեսնում ստեղծված իրավիճակում։ Նա քանիցս զգուշացրել է, որ Բայդենի դիրքորոշումը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի և միջուկային հակամարտության:

Այսպիսով, երբ ԱՄՆ ընտրողները որոշեն իրենց ապագան 2024 թվականի նոյեմբերին, մեծ է հավանականությունը, որ նրանց որոշումը նաև կկնքի Ուկրաինայի ճակատագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում