Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ընդդեմ էթնիկ զտման ավտոերթ՝ Կալիֆորնիայից-Վաշինգտոն. հնարավո՞ր է

Լոս Անջելեսի հայությունը Արցախի պաշտպանության նշանաբանի ներքո արգելափակել են քաղաքի փողոցների երթևեկությունը, պահանջելով գործուն քայլեր իրականացնել Արցախի հակամարդկային պաշարումը, էթնիկ զտման, ցեղասպանության սպառնալիքը չեզոքացնելու համար: Արդեն մոտ ութ ամիս շարունակվող շրջափակումը, որ իրականացնում է Բաքուն՝ միջազգային գործնականում լռության ներքո, Արցախը հասցրել է մարդասիրական աղետի շեմին: Պահանջվում է միջազգային աջակցություն՝ Ադրբեջանի վրա ճնշման համար: Իսկ դրա համար պահանջվում է, որ առավել աշխույժ շեշտադրվի Բաքվի քաղաքականության համար միջազգային դերակատարների պատասխանատվության հարցը: Այդ գործում անշուշտ կարևոր է սփյուռքահայության ներուժը և այդ իմաստով, Կալիֆորնիայի մեր հայրենակիցների ջանքը անշուշտ գհահատելի է:

Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որպեսզի նրանց ներուժը, Արցախին օգնելու մեծ ցանկությունն ու պատրաստակամությունը ստանան առավել հասցեական և ազդեցիկ կազմակերպում: Ի վերջո, Միացյալ Նահանգների քաղաքականությունն օրինակ մշակվում է Վաշինգտոնում, Սպիտակ տան և պետքարտուղարության շրջանակում, հետևաբար, թերևս կարիք կա Արցախի պաշտպանության ձայնը հասցեագրել այդ ուղղությամբ առավել հստակ, միաժամանակ իհարկե նաև այդ հարցում ներգրավելով հենց ամերիկյան հանրությանը, թեկուզ պասիվ ռեժիմում: Օրինակ, հնարավո՞ր է կազմակերպել ավտոերթ՝ Կալիֆորնիայից Վաշինգտոն, ԱՄՆ արևմտյան ափից մինչև արևելյան ափ՝ դեպի մայրաքաղաք, որտեղ հունցվում է քաղաքականությունը: Եվ այդ երկար երթուղու ընթացքում փորձել խոսել նաև ամերիկյան հանրության ամենատարբեր շերտերի հետ, դիտարկելով Արցախի խնդիրը այն քաղաքակրթական հարթության վրա, որում նաև հենց այն մարդկային ու համամարդկային արժեքներն են, որով ապրում են ամերիկացիները և որոնց օգնությամբ է ԱՄՆ դարձել այդ արժեքների գերհզոր դրոշակակիր: Այլ կերպ ասած, խոսել նաև ամերիկյան հասարակության հետ՝ Վաշինգտոնում իշխանություն ձևավորող քաղաքացիների, բացատրելով նրանց, որ պաշարումից և էթնիկ զտումից Արցախի պաշտպանությունը այլ բան չէ, քան համամարդկային և մարդկային պարզ արժեքների պաշտպանություն, ինչի հարցում առավել գործուն լինելու համար շեշտադրվում է այդ արժեքների համաշխարհային դրոշակակիր ներկայացող Նահանգների քաղաքական պատասխանատվության հանգամանքը: Ընդգծեմ, որ խոսքն այն մասին չէ, թե այդպես շարքային ամերիկացիները թողնելու են իրենց առանց այդ էլ ոչ պակաս հոգսաշատ կյանքն ու գործերը և միանալու են հայության գործին: Բոլորովին: Պարզապես, նրանց հետո աշխատանքը կարևոր է պարզապես հանրային կարծիք ձևավորելու իմաստով, որն էլ անկասկած չի կարող նշանակություն չունենալ ԱՄՆ քաղաքականությունը մշակողների համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում