Հայաստանում 2023-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը, ըստ տրանսպորտի առանձին տեսակների կազմել է 7 մլն 301 հազար տոննա, ինչը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,1 տոկոսով: Տնտեսագետ Աղասի Թավադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Բեռնափոխադրումները Հայաստանում սկսել են աճել դեռևս 2022-ին և սա 2022-ի ահռելի աճի շարունակությունն է: Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ աճ իհարկե կա, որովհետև աճը սկսվել է նախորդ տարվա երկրորդ եռամսյակից սկսած: Աճը պայմանավորված է հիմնականում արտահանման և ներմուծման աճով: Մեզ մոտ արտահանումը 2022 աճլ է մոտ 80 տոկոսով, և դրան զուգահեռ տրանսպորտային ծառայությունների և արտհանման աճ ունենք, և ներմուծման»: Թավադյանի խոսքով, 2022-ին Հայաստանում վերարտահանումը ընդհանուր արտահանման մեջ կազմել է մոտ 28 տոկոս, մինչդեռ 2021-ին այն կազմել էր 6 տոկոս. «Շատ ապրանքներ բեռնատարնրով բերել են Հայաստան և միանգամից այլ բեռնատարներով տրել են Ռուսաստան»:







































