Զանգեզուրի միջանցքը, անկլավներն ու արցախցիների իրավունքները մեր կարմիր գծերն են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը:
Փորձագետի խոսքով` դանակը հասել է ոսկորին. մեր ձեռքով չպետք է ստեղծենք հերթական Լաչինի միջանցքի հնարավորություն. «Տիգրանաշենի և Ոսկեպարի զիջումը կհանգեցնի մեծ կատաստրոֆայի»:
Ըստ Ստեփանյանի` մենք ստանում ենք հնարավորություն, որ Արցախը վերադառնա բանակցային պրոցես. «Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը մեզ համար դիվանագիտական հաղթանակ կլինի. կնշանակի Ալիևի նահանջ»:










































