ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է արևելյան սահմանների երկայնքով տիրող իրավիճակին, ներառյալ երեկվա միջադեպը, երբ երկու բելառուսական ռազմական ուղղաթիռներ թռան Լեհաստանի օդային տարածք,- լեհական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը։
«Մենք սերտ կապի մեջ ենք Լեհաստանի իշխանությունների հետ այս հարցով և կշարունակենք անել այն, ինչ անհրաժեշտ է՝ ապահովելու համար, որ Դաշինքի ողջ տարածքը մնա անվտանգ»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Բելառուսի կողմից երկու ուղղաթիռով Լեհաստանի օդային տարածքի խախտումը։










































