Monday, 27 07 2026
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19:50
ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը

Մենք մանդատը ստացել ենք ժողովրդից և համաձայն էինք հանձնել այդ մանդատը միայն ժողովրդին. ՀՀ վարչապետ

Մենք մանդատը ստացել ենք ժողովրդից և համաձայն էինք հանձնել այդ մանդատը միայն ժողովրդին: Այս մասին Agence France-Presse-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հրադադարի մասին պայմանագիրը ստորագրելուց հետո ինչպե՞ս է արդարացնում իրենց իշխանության մնալը։

՛՛Ընտրություններով՝ ժողովրդի որոշմամբ, որովհետև այն, ինչ ես ասել և արել եմ, առաջինը՝ ես դրա պատասխանատվությունը կրել եմ և կրում եմ։ Դուք գիտեք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ես հրաժարական եմ տվել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով, հենց պատասխանելու Ձեր բարձրացրած հարցին։ Որովհետև այդ հարցն ինչո՞ւ է միայն ուրիշների մոտ ծագում, այդ հարցն ինձ մոտ էլ է չէ՞ ծագում և ծագել է, ոմանց թվացել է, թե միմիայն իրենց մոտ է ծագել այդ հարցը, բայց բնականաբար ինձ մոտ էլ և մեր քաղաքական թիմում էլ է ծագել այդ հարցը։ Եվ մենք, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, դեռևս դեկտեմբերին, հրապարակային մեր ընդդիմախոսներին և ընդդիմադիրներին առաջարկել ենք գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ընդ որում, մենք կարող էին հենց նոյեմբերին կամ դեկտեմբերին անել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց բոլորը հասկանում են, որ այդ խառնաշփոթ իրավիճակում, երբ ոչ մեկ պատրաստ չէ ընտրություններին, չէր էլ մտածել դրա մասին, ամենաշատը այսպես թե այնպես պատրաստ է լինելու իշխանությունը։

Դեկտեմբերին հրապարակային առաջարկել եմ ու այդտեղ մենք ունեինք իրավիճակ՝ ընդդիմությունն ասում էր՝ իշխանությունը պետք է հանձնել ընդդիմությանը, այսինքն՝ իրենց։ Մեր դիրքորոշումը հետևյալն էր, որ իշխանությունը կամ կառավարելու մանդատը մեր սեփականությունը չէ, որ ում ուզենք՝ տանք։ Մենք այդ մանդատը ստացել ենք ժողովրդից և համաձայն էինք հանձնել այդ մանդատը, բայց համաձայն էինք հանձնել միայն ժողովրդին և պարտավոր ենք ապահովել պայմաններ, որպեսզի ժողովուրդն ինքը որոշի ում պետք է փոխանցի այդ մանդատը։

Եվ մեր ամենակարևոր պարտավորությունն էր այդ իրավիճակում՝ ապահովել ժողովրդի ազատ կամարտահայտությունը, որպեսզի ընտրությունները լինեն ազատ, արդար, մրցակցային և թափանցիկ, որից հետո տեղի են ունեցել ընտրություններ շատ լարված, բայց ժողովրդավարական մթնոլորտում։ Ընդ որում, շատ կարևոր է ընդգծել. ընտրություններից առաջ քաղաքացիական հասարակության պահանջով Ընտրական օրենսգիրքը փոխել ենք՝ դարձնելով լիարժեք համամասնական ընտրակարգ, ինչը նշանակում է և կոնտեքստն էլ եղել է այնպիսին, որ տեղի է ունենում վարչապետի ընտրություններ, որն այսպես թե այնպես հին և նոր ընտրակարգով այդպիսին էր։

Տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություն, շատ ծանր մթնոլորտում, երբեմն ատելության խոսքով համեմված մթնոլորտում, տեղի է ունեցել քվեարկություն և ես, ըստ էության, ժողովրդի կողմից ուղիղ ընտրություններով ընտրվել եմ վարչապետ։ Որովհետև ընտրությունների այդ թվաբանության ներքո մեր սահմանադրության համաձայն վարչապետի թեկնածություն չի քննարկվում խորհրդարանում, այլ մեծամասնություն ձեռք բերած ուժը, իսկ մենք ձեռք ենք բերել սահմանադրական մեծամասնություն, միանգամից նշանակում է վարչապետ։ Շատ կարևոր է արձանագրել, որ միջազգային ողջ հանրությունը միաձայն ընտրությունները գնահատել է ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ։ Հիմա արդյոք ժողովուրդը կատարել է լավագույն ընտրությունը՝ այդ հարցին կարող է պատասխանել միայն ժողովուրդն առաջիկա ընտրություններում՛՛,-ասել է վարչապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում