Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը ԶՈՒ ԳՇ պետի ԱՄՆ այցի արդյունավետության մասին դեռ վաղ է համարում խոսել․ «Արևմուտքում Հրվ․ Կովկասի, նաև Հայաստանի դերը այլ կերպ է ընկալվում»։
Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ չունենք հատուկ հարաբերություններ, բայց դա չի նշանակում չպետք է օգտվել ընձեռված հնարավորությունից․ «Հայաստանը դեռ շանս ունի ունենալ հատուկ հարաբերություններ Ֆրանսիայի հետ»:








































