30 տարվա անկախություն ունեցող պետությունը չունի մշակված քաղաքականություն, որ մտածենք ուրբան զարգացման մասին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով՝ Երևան քաղաքը ենթակառուցվածքների սարսափելի խնդիրներ ունի․ «Երևանը ինչքան սարսափելի ենթակառուցվածքներ ունի գետնի վրա, այնքան էլ գետնի տակ: Երևանը չի ունեցել պլանային զարգացում: Քաղաքի անցումային փուլն ենք հաղթահարում»:








































