Wednesday, 24 06 2026
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը

Սահմանապահ Կոթիում ենթակառուցվածքների արդի համակարգ է գործարկվել

Տավուշի մարզի սահմանապահ Կոթիում տեխնոլոգիական արդի լուծումներով հերթական ծրագիրն է ավարտվել: Գյուղում ավելացել է LED-լուսարձակներով լուսավորված փողոցների թիվը: Տեղադրվել է 54 լուսարձակ, լուսավորվել է շուրջ 2 կմ ճանապարհահատված, այդ թվում՝ դեպի գյուղի մարզադաշտ տանող փողոցը: Այդ փաստից ոգևորվել են հատկապես երեխաները. ստիպված չեն լինի խաղն ընդհատել մթնշաղի պատճառով:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն չորս տարի կոթեցիների կողքին են՝ երիտասարդ սերնդի վաղվա օրն ավելի լավը դարձնելու նպատակով: Այս ընթացքում մարզերում նոր տեխնոլոգիաների ներդրումը խթանող գործընկերներն ընդհանուր առմամբ լուսավորել են 5600 մ ճանապարհահատված, տեղադրել 148 LED-լուսարձակ: Շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագծով գյուղում դա շատ կարևոր է: Հերթական ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համայնքը որոշակի ներդրում է ունեցել արտաքին լուսավորության հենասյուների տրամադրման և դրանց համար որոշված հատվածները փորելու գործում:

«Կոթիի համար նման ծրագրերը մեծ նշանակություն ունեն. գյուղացին իրեն մենակ չի զգում: Դա թույլ է տալիս հողին ավելի ամուր կպած մնալ: Արդեն չորս տարի համագործակցում ենք գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ: Լուծվել են շատ խնդիրներ: Լուսավորվել են գլխավոր, այնուհետև՝ երկրորդական շատ փողոցներ: ԼԵԴ լուսարձակներն ունեն կարևոր առավելություն. ապահովում են բարձր լուսատվություն, էներգիայի խնայողություն և թույլ են տալիս տնտեսել համայնքի միջոցները: Երբ հակառակորդը տեսնում է սահմանապահ գյուղի լուսավորությունը, հասկանում է, որ շարժ կա, և որ այստեղ ապրում են»,-ասել է Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը:

Առհասարակ, նման ծրագրերը կարևոր են երկարաժամկետ արդյունք ապահովելու, մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելու և հնարավոր արտագաղթը կանխելու տեսանկյունից: Սահմանապահ Կոթիում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործակցության արդյունքում նախորդ տարեվերջին գործարկվել է նաև 17,5 կՎտժ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային նոր կայան: Դրա արտադրած էներգիան թույլ է տալիս առանց հավելյալ ծախսի ապահովել խմելու ջրի պոմպի աշխատանքը: Նոր ֆոտովոլտային կայանը ապահովում է  նաև տարածքին մոտ գտնվող 2 կմ փողոցի լուսավորության համակարգի սպառած էլեկտրաէներգիան։

Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն՝ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է համայնքներին՝ տեխնոլոգիական ու ծախսարդյունավետ ենթակառուցվածքային լուծումներ ներդնելով, բնապահպանական, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելով, ինչը թույլ է տալիս սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա՝ ապահովելով ավելի բարձր լուսատվություն:

2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում