Saturday, 04 07 2026
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլաարի գրառումն ու Բաքվի խաղը գազի փականի հետ

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որ զբաղվում է Հարավային Կովկասի հարցերով, այդ թվում հայ-ադրբեջանական հակամարտությամբ, գրառում է արել այն մասին, թե՝ «Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք ներկայացնելու, անհրաժեշտ վստահությունը ամրապնդելու և արժանապավությունն ապահովելու նպատակով։ Եվրամիությունը անհամբեր սպասում է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպմանը»: Կլաարը նաև խոսել է այն հիասթափության մասին, որով ավարտվել է նրա բնորոշմամբ խոստումնալից սկսած հուլիսի 9-ը: Նա նկատի ունի Արցախի գազամատակարարման վերականգնումը, որի մասին Ստեփանակերտը հայտնեց հուլիսի 9-ի  առավոտյան, տեղեկացնելով, որ կվերականգնի բնակչության գազի և էլեկտրաէներգիայի լիարժեք մատակարարումը, սակայն հետո՝ ժամեր անց, Ադրբեջանը դարձյալ փակեց գազի փականը: Դա տարօրինակ գործողություն էր: Ինչու՞ Բաքուն առավոտյան բացեց փականը՝ վերականգնելով Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ ընդամենը երեք-չորս ժամ անց՝ փակեց այն: Դա ցինի՞զմ էր՝ պաշտոնական, կամ ինչ որ մեկի կատարմամբ, թե՞ ուներ շատ ավելի կոնկրետ պատճառ կամ մոտիվ, որն ընկած էր քաղաքական հարթությունում:

Այն, որ Տոյվո Կլաարը իր գրառումով անդրադարձել է դրան, թերևս հուշում է, որ գործ  չունենք ինչ որ «պատահական» դրվագի հետ: Բաքուն նպատակային բացել է փականը, իսկ հետո՝ փակել: Կլաարը հիասաթափված է, որ Բաքուն հետո փակե՞լ է, թե՞ գազի փականի բաց ժամերի ընթացքում որևէ առաջարկ է հասցեագրվել Ստեփանակերտին, սակայն չի արժանացել հավանության, ինչից հետո Բաքուն դարձյալ փակել է գազը և Կլաարը հիասթափություն է հայտնում ոչ թե գազը փակելու, այլ այն առնչությամբ, որ Ստեփանակերտը մերժել է այդ հնարավոր առաջարկը, պարզապես Կլաարն այդ մասին չի բարձրաձայնում ուղիղ: Համենայն դեպս այն, որ Տոյվո Կլաարը որոշել է անդրադառնալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության թեմային՝ հենց գազի փականը բացելու և ժամեր անց փակելու օրը, թույլ է տալիս առնվազն դիտարկել այդպիսի հնարավոր վարկած կամ տարբերակ:

Համենայն դեպս,, հուլիսի 9-ի Բաքվի խաղը փականի հետ կարիք ունի ռացիոնալ որևէ նպատակի կամ տրամաբանության մեջ տեղավորվելու, այլապես գործ ունենք պետական մակարդակի ցինիզմի դրսևորման հետ, որով Բաքուն դրսևորում է իր ամենաթողությունը, անպատժելիությունից եկող լկտիությունը, այն էլ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո, որով դատարանը վերհաստատել էր փետրվարի 22-ի իր  հայտնի որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ: Այստեղ սակայն, Կլաարն օրինակ պետք է խոսեր այդ ցինզիմի մասին՝ ուղիղ, այլ ոչ թե նկատելիորեն անորոշ հիասթափության, որովհետև դա է ենթադրում արդեն ավելի քան կես տարի  պաշարված և մարդասիրական ճգնաժամի մեջ գտնվող Արցախը: Արցախի շուրջ կարող է որակապես իրավիճակ փոխվել, եթե միջազգային դերակատարները փոխեն իրենց վարքագիծն ու առավել հասցեական ու առարկայական մատնացույց անեն այն գինը, որ կարող է վճարել 21-րդ դարում մարդկանց տարրական իրավունքներից և զրկող, լիակատար պաշարման ենթարկող և այդ կերպ քաղաքական պայման թելադրող որևէ դերակատար: Ցավոք, ներկայիս հայտարարությունները, համենայն դեպս իրենց բազմիմաստությամբ ավելի շուտ խրախուսում են Ադրբեջանի այդ քաղաքականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում