Սաուդյան Արաբիան որոշում է ընդունել օգոստոսի համար երկարաձգել օրական 1 մլն բարելով նավթի արդյունահանման կամավոր կրճատումը, որն ի սկզբանե նախատեսված էր հուլիս ամսվա համար: Այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից։
Նշվում է, որ ըստ թագավորության էներգետիկայի նախարարության ներկայացուցչի՝ օգոստոսին, ինչպես և հուլիսին, Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանման ծավալը, հաշվի առնելով կրճատումը, կկազմի օրական 9 մլն բարել։ Նաև հաղորդվում է, որ օրական 1 մլն բարելով կամավոր կրճատումն, ի հավելումն արտադրությունն օրական 500 հազար բարելով նվազեցնելու վերաբերյալ ավելի վաղ ընդունված որոշման, կարող է երկարաձգվել ավելի երկար ժամկետով։
Այսպիսով, օգոստոսին թագավորության կողմից արտադրության կրճատման ընդհանուր ծավալը կկազմի օրական 1,5 մլն բարել։








































