Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Կառավարությունը սահմանել է սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, փոխհատուցման առավելագույն չափերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության ղեկավարը խոսել է հունիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային և անօդաչու ավիացիայի հարվածների մասին:

Կառավարությունը սահմանել է սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 141.1-ին հոդվածի կիրառության իմաստով՝ սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով հայտարարատու համարվող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները): Որոշմամբ՝ առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռք բերման ծախսերը: Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից չեն կարող օգտվել հայտարարատու ֆիզիկական անձ հանդիսացող՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված՝ սոցիալական փաթեթի շահառուները: Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսի առավելագույն չափ սահմանել տարեկան 50.000 դրամը: Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները: Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսի առավելագույն չափ սահմանել տարեկան 100.000 դրամը: Առաջարկվում է նաև սահմանել, որ վերոնշյալ բոլոր ուղղություններով փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերը չեն կարող գերազանցել 100.000 դրամը: Ընդ որում, հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց ընտանիքի անդամների շրջանակը սահմանվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված ընտանիքի անդամների շրջանակը: Միաժամանակ, առաջարկվում է ներկա փուլում բնակարանային ապահովության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղություն չսահմանել, քանի որ գործող հարկային օրենսդրությամբ սահմանված են կարգավորումներ բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով եկամտային հարկի վերադարձման համար:

Վարչապետը կարևորել է Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ սոցիալական ծախսերի համակարգի ներդրումը՝ համարելով այն չափազանց կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ներդրվող համակարգերի վերաբերյալ պատշաճ իրազեկման ապահովման և լավարկումների արդյունքում այն հնարավորինս քաղաքացիների համար պարզ ու հասկանալի դարձնելու կարևորությունը: «Մենք մեր քաղաքացիների շրջանում պետք է ամրացնեք այդ գիտակցումը, որ սա կառավարության կամ ինչ որ քաղաքական ուժի քմահաճույք չէ, սա պետական ինստիտուտների և պետականության ուժեղացման գործընթաց է, որը մենք պետք է անենք: Դա կառավարությանը չէ պետք, դա պետք է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու», -ասել է կառավարության ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում